ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024 թվականի N 1129-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՈՒ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված՝ Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի 503.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով 3-րդ հարկը (որից` 35.3 քառ. մետրը հանդիսանում է ընդհանուր օգտագործման աստիճանավանդակ, անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վկայականի համարը՝ N 13052024-01-0282) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե):
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ու կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: Գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնել կոմիտեի միջոցների հաշվին:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո կոմիտեին ամրացված՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին:
4. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Օրբելի եղբայրների 22 հասցեում գտնվող անշարժ գույքից (անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վկայականի համարը՝ N 1632924) 9-րդ հարկը՝ 354,3 քառ․ մետր ընդհանուր մակերեսով, հետ վերցնել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից (անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վկայականի համարը՝ N 18062024- 01-0046) և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ վերջինիս ենթակայությամբ գործող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործունեությունը կազմակերպելու նպատակով:
5. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում լուծել Երևան քաղաքի Օրբելի եղբայրների 22 հասցեում գտնվող անշարժ գույքի 9-րդ հարկի մասին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ 2010 թվականի ապրիլի 28-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
2) եռամսյա ժամկետում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքել Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկում գտնվող տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո ապահովել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումն ու պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
18.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|