Գլխավոր տեղեկություն
Номер
N 524-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.07.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.07.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.07.2024
Дата вступления в силу
31.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 524-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 199,652,892 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում ջրհեղեղից տուժած բնակչության կարիքներին արագ արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 524-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 5000 շահառուի և 2024 թվականի մայիսի 26-ին Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում ջրհեղեղից տուժած 1000 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հունգարիան օգնում է» ոչ առևտրային գործակալություն (Hungary Helps Agency), (1011 Հունգարիա, Բուդապեշտ, Սիլադի Դեժո տեր 1, Budapest, Szilágyi Dezső Dezsotér 1, 1011

Hungary)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

199,652,892 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 5000 շահառու և 2024 թվականի մայիսի 26-ին Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում ջրհեղեղից տուժած 1000 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ

համագործակցության արդյունքում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) սննդի ձեռքբերում և տրամադրում՝ 32,742,923 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) հիգիենիկ և տնտեսական պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 54,574,682 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

3) անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 66,596,270 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

4) արկղերի ձեռքբերում՝ 8,948,707 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

5) հոգեբանական առաջին օգնության դասընթացների կազմակերպում՝ 5,075,762 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

6) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 2,021,024 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

7) տրանսպորտային ծառայությունների և վառելիքի ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 4,568,185 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

8) աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 14,973,497 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

9) կամավորների ճանապարհածախսի փոխհատուցում՝ 6,090,914 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

10) գնահատման և հետբաշխման մոնիթորինգ, «Քաղած դասեր» սեմինարի կազմակերպում և հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 3,045,457 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի դեկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում.

11) Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակային աշխատանքի համար գրենական և տնտեսական պարագաների ձեռքբերում՝ 1,015,471 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) սննդի պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 32,742,923 դրամ արժողությամբ.

2) հիգիենիկ և տնտեսական պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 54,574,682 դրամ արժողությամբ.

3) անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 66,596,270 դրամ արժողությամբ.

4) արկղերի ձեռքբերում՝ 8,948,707 դրամ արժողությամբ.

5) հոգեբանական առաջին օգնության դասընթացների կազմակերպում՝ 5,075,762 դրամ արժողությամբ.

6) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 2,021,024 դրամ արժողությամբ.

7) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 4,568,185 դրամ արժողությամբ.

8) Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակային աշխատանքի համար գրենական և տնտեսական պարագաների ձեռքբերում՝ 1,015,471 դրամ արժողությամբ.

9) գնահատման և հետբաշխման մոնիթորինգ, «Քաղած դասեր» սեմինարի կազմակերպում և հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 3,045,457 դրամ արժողությամբ.

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր՝ 24,100,906 դրամ արժողությամբ՝

1) տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 2,021,024 դրամ.

2) աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 14,973,497 դրամ.

3) կամավորների ճանապարհածախսի փոխհատուցում՝ 6,090,914 դրամ.

4) Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակային աշխատանքի համար գրենական և տնտեսական պարագաների ձեռքբերում ՝ 1,015,471 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի հետ սերտ համագործակցությամբ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է նաև Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


30.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան