ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2023 թվականի |
թիվ 149 |
քաղ. Մոսկվա |
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Ստեղծագործելու համար այն հավաքածուները, որոնք նախատեսված են երեխաների և մեծահասակների ժամանցն անցկացնելու և զվարճանքի համար՝ ադամանդե խճանկար (արհեստական քարիկներից նկար), ավազե որմնանկար (ավազից նկար), թելերից, կոճակներից կամ այլ նյութերից ապլիկացիաներ պատրաստելու միջոցով, որոնք փաթեթավորված են մանրածախ առևտրի համար և, որպես հիմնական բաղադրիչներ, պարունակում են կտավի, թղթի, ստվարաթղթի կամ այլ նյութի վրա տպագրված նկար-սխեմա, և նյութերի լրակազմ (գույնզգույն պլաստմասսայե արհեստական քարիկներ, ավազ, թելեր, կոճակներ և այլ բաղադրիչներ)՝ նկար-սխեմայի վրա դրանք ըստ գույների դասավորելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9503 00 700 0 ստորաենթադիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Վ. Նազարենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|