ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2024 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ՀԱՑԱՀԱՏԻԿԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆԻ ՀԱՄԱՐ ԿԱԼՍՈՂ ՏԻՊԻ ԵՐԿԹՄԲՈՒԿԱՅԻՆ ՀՆՁԻՉ ՄԵՔԵՆԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հացահատիկահավաք կոմբայնի համար կալսող տիպի երկթմբուկային հնձիչ մեքենան, որը նախատեսված է հացահատիկային մշակաբույսերի և խոտերի սերմնաբույսերի ուղղակի կոմբայնավորմամբ հավաքման համար՝ բույսերը սանրերով կալսելու միջոցով, կոմբայնի թեք խցիկին կախելու միջոցով հացահատիկահավաք կոմբայնի վրա տեղադրվող սարք է, որն իր մեջ, որպես հիմնական բաղադրիչներ, ներառում է շրջանակ, անդրադարձիչ բիտեր, կալսիչ թմբուկ, պտուտակրիչ, պաշտպանիչ պատյաններ, շարժաբեր մեխանիզմներ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8433 59 ենթադիրքում
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|