ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2024 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԼԱՅԶԻԱՅԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՉԺԱՆԳՈՏՎՈՂ ՊՈՂՊԱՏԻՑ ՍԱՌԸ ԴԵՖՈՐՄԱՑՎԱԾ ԱՆԿԱՐԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 144 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 65 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված հակագնագցման կրկնակի հետաքննության արդյունքներով նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Մալայզիայի ծագում ունեցող չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների նկատմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 65 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2029 թվականի հունվարի 22-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին.
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 65 որոշմամբ նախատեսված չափերով հակագնագցման տուրքի գանձումը.
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 144 որոշմանը համապատասխան վճարված (գանձված) հակագնագցման տուրքի գումարների՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով հաշվանցման իրականացումը հակագնագցման տուրքին և դրա հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազոր մարմնի միասնական հաշվին, որտեղ այն վճարվել (գանձվել) է:
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 25-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Մալայզիայի ծագում ունեցող ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգելու մասին» թիվ 144 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|