Գլխավոր տեղեկություն
Номер
N 2249-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 21.06.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
19.06.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
19.06.2024
Дата вступления в силу
22.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2249-Ա

«19» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ԳՈԳՈԼԻ ՓՈՂՈՑ Հ.8/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՍՏԱՋՅԱՆԻ ԵՎ ԿԼԱՐԱ ԲԱՍՏԱՋՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 15.72ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Բաստաջյանի (ծնված 25.11.1942թ.) և Կլարա Բաստաջյանի (ծնված 15.09.1941թ.) դիմումները (06.02.2023թ. հ.Դ-14922-23, 08.06.2023թ. հ.Դ-67844-23, 06.05.2024թ. հ.Դ-59193-24)։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոց հ.8/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 315.72քմ:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 06.04.2023թ. հ.ԱՏ-06042023-01-0953, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.08.2023թ. հ.10022 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.05.2024թ. հ.20-Ել-Դ-14922-23 եզրակացությունը, համաձայն որի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոց հ.8/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի հ.1328-Ն որոշմամբ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոց հ.8/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հովհաննես Բաստաջյանի և Կլարա Բաստաջյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300.0 քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 315.72քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք- շինությունների նկատմամբ։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 15.72քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հովհաննես Բաստաջյանին և Կլարա Բաստաջյանին։

3. Գոգոլի փողոց հ.8 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Գոգոլի փողոց, հ.8/1»։

4. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոց հ.8/1 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հ.Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Հովհաննես Բաստաջյանի և Կլարա Բաստաջյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

6. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

7. Ընդունել ի գիտություն, որ

1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով.

2) հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

10. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 
Տ. Ավինյան