Գլխավոր տեղեկություն
Номер
N 433-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
24.06.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.06.2024
Дата вступления в силу
25.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 433-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 66,260,192 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2024 թվականի մայիսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 66,260,192 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 433-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Վերանորոգել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ մանկապարտեզի սաների առօրյան կազմակերպելու համար:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, բնակավայր Գանձաքար, 18 փողոց, 1-ին փակուղի, շենք 4, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

66,260,192 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, բնակավայր Գանձաքար, 18 փողոց, 1-ին փակուղի, շենք 4, ՀՎՀՀ 07611367)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունիսի 24-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում՝ 66,260,192 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 24-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 66,260,192 դրամ առանց ավելացված արժեքի հարկի։

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման շրջանակներում Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը համագործակցելու է Տավուշի մարզպետի աշխատակազմի և Իջևանի համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի

16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

24.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ