ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 435-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803)՝ «Էլմարկետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00112776)՝ 2024 թվականի հունիսի 3-ին կնքված N 163/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Շիին Շողիկ» ճամբարի համար հովանոցների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 3,543,200 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի նոյեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 892-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
21.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|