ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 420-Ա
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 12,704,790 դրամ ընդհանուր արժողությամբ «Հաշմանդամ երեխաների վերականգնողական և ուսուցման կենտրոնի ջեռուցման, ջրամատակարարման և օդափոխության համակարգերի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00472741) «Կելվին կլիմա հոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01334698) 2024 թվականի մայիսի 15-ին կնքված N JALS-001-2/LS/KKH պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդափոխության, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում` 12,704,790 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 420-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի, Վահագնի բնակավայրի 1-ին փողոց, 51 շենք հասցեում գտնվող՝ հաշմանդամ երեխաների վերականգնողական և ուսուցման կենտրոնի ջեռուցման, ջրամատակարարման և օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի Լոռու մարզում ստեղծելու իր տեսակով եզակի կենտրոն, որտեղ սահմանափակ կարողություններով երեխաները/երիտասարդները, ըստ անհրաժեշտության, կարող են անցնել վերականգնողական՝ ֆիզիոթերապիայի, էրգոթերապիայի, արթտերապիայի, երաժշտական թերապիայի կուրսեր, ստանալ լոգոպեդի, հոգեբանի ծառայություններ, մասնակցել կրթական, ուսումնական ծրագրերին: Ներկայումս կենտրոնի շենքում իրականացվում են ակտիվ վերանորոգման աշխատանքներ: |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Ջուլիէնջըլ» բարեգործական հիմնադրամ (ԱՄՆ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Փամբակ համայնք, Վահագնի բնակավայր, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
12,704,790 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետությունում ապրող սահմանափակ կարողություններով երեխաներ և երիտասարդներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հունիսի 25-ից մինչև 2024 թվականի հուլիսի 25-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի, Վահագնի բնակավայրի 1-ին փողոց, 51 շենք, Հաշմանդամների վերականգնողական և ուսուցման կենտրոնի ջեռուցման, ջրամատակարարման և օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 12,704,790 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 25-ից մինչև 2024 թվականի հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ջեռուցման, ջրամատակարարման և օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 12,704,790 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ, Լոռու մարզի Փամբակի համայնքապետարան։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Ջուլիէնջըլ» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |