Գլխավոր տեղեկություն
Номер
N 412-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2024-16.07.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
20.06.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
20.06.2024
Дата вступления в силу
21.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 412-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «ԳԵՈՌԻՍԿ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00051495) 2024 թվականի մայիսի 16-ին կնքված թիվ 050/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մայիսի 25-ից մինչև 2024 թվականի հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում ինժեներաերկրաբանական հետազոտական ծառայությունների մատուցում՝ 3,168,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Պրոֆմոնտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00112089) 2024 թվականի մայիսի 20-ին կնքված թիվ 049/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արտաքին ցանցի փաստաթղթային փաթեթի պատրաստման և համապատասխան մարմինների կողմից հաստատման աշխատանքների կատարման ծառայությունների մատուցում՝ 3,050,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00858578) 2024 թվականի մայիսի 15-ին կնքված թիվ 048/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արտաքին դռների և պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 18,277,296 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ