Գլխավոր տեղեկություն
Номер
N 243-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.07.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2024
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
17.07.2024
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
17.07.2024
Дата вступления в силу
24.07.2024

600.0243.17.07.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հուլիսի 2024 թվականի

N 243-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի N 218-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 519-Ն որոշման 1-ին կետի՝

1) 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի,

2) 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

ք. Երևան

17 հուլիսի 2024 թ.

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2024 թվականի հուլիսի 17-ի N 243-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 519-Ն որոշմամբ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

___________________

______________20__ թվական

(կնքման վայրը)

 

Բաշխողը

(Երաշխավորված

մատակարարը)՝

____________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)


ի դեմս

 

_______________________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները)


որը գործում է

 

______________________________________________

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

հիման վրա, մի կողմից,

Սպառողը`  

 _______________________________________________________________________________,

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում՝ լիազորագրի տվյալները)

մյուս կողմից, համատեղ կոչվելով կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ), էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) և այլ իրավական ակտերով, կնքում են սույն պայմանագիրը միասին (այսուհետ՝ Պայմանագիր), որը գործում է ստորև շարադրված պայմաններով։

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն Բաշխողը միացնում է Սպառողի __________________________________________ հասցեում գտնվող նոր կառուցվող կամ վերակառուցվող

□ կենցաղային

□ ոչ կենցաղային

նշանակությամբ _____ կՎԱ հզորությամբ սպառման համակարգը (այսուհետ՝ սպառման համակարգ) էլեկտրական ցանցին (այսուհետ՝ էլեկտրական ցանցին միացում) և Սպառողին մատուցում է Մատակարարից գնված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություն կամ իրականացում է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարում, իսկ Սպառողը վճարում է իր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման (բացառությամբ ԷԲՑ կանոններով նախատեսված դեպքերի), իրեն մատուցված բաշխման ծառայության, ինչպես նաև երաշխավորված մատակարարման դիմաց:

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը (այսուհետ՝ միացման վճար), կազմում է ________________դրամ, որից կանխավճարը՝ ______________ դրամ (այսուհետ՝ Կանխավճար), ներառյալ ԱԱՀ՝ համաձայն սույն պայմանագրի N1 հավելվածի:

3. Սպառողը Կանխավճարը Բաշխողի կողմից սույն պայմանագիրը կնքելու առաջարկը ներկայացնելու պահից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Բաշխողի՝ սույն պայմանագրի վավերապայմաններում նշված միացման վճարի համար նախատեսված բանկային հաշվին:

4. Բաշխողը էլեկտրական ցանցին միացումն ապահովում է պայմանագրի կնքմանը հաջորդող ________ օրվա ընթացքում (նշված ժամկետը չի կարող գերազանցել ԷԲՑ կանոններով տվյալ միացման համար սահմանված առավելագույն ժամկետը)։ Հանձնաժողովի կողմից ԷԲՑ կանոններին համապատասխան միացման ժամկետի երկարաձգման դեպքում սույն կետում նշված ժամկետները համարվում են երկարաձգված Հանձնաժողովի կողմից երկարաձգված ժամկետի չափով։

5. Միացման վճարի ընդհանուր գումարի և կատարված Կանխավճարի տարբերությունը Սպառողը վճարում է Բաշխողին էլեկտրական ցանցին միացման համար վերջինիս դուրս գրած հաշվարկային փաստաթղթի հիման վրա՝ էլեկտրական ցանցին միացմանը հաջորդող ամսում՝ սպառվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար ԷՄԱ կանոններով սահմանված ժամկետում, իսկ այն դեպքերում, երբ Բաշխողը ավարտել է միացմանն ուղղված աշխատանքները, սակայն Սպառողը ԷԲՑ կանոններով սահմանված կարգով չի ապահովել էլեկտրաէներգիայի ընդունումը և Բաշխողը ծանուցել է Սպառողին դրա մասին, Բաշխողի կողմից հաշվարկային փաստաթուղթը ենթակա է դուրսգրման, իսկ Միացման վճարի ընդհանուր գումարի և կատարված Կանխավճարի տարբերությունը Սպառողի կողմից ենթակա է վճարման Բաշխողի կողմից Սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացվելուն պատրաստ լինելու վերաբերյալ ծանուցելուն հաջորդող ամսում։ Սույն կետով նախատեսված պարտավորությունները չկատարելու պարագայում Սպառողի էլեկտրամատակարարումը կարող է դադարեցվել ԷԲՑ կանոններով սահմանված կարգով։

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Պայմանագրի համաձայն կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Սույն պայմանագիրը կնքված է համարվում Բաշխողի կողմից Սպառողին պայմանագիր կնքելու առաջարկը պատշաճ ներկայացնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում Կանխավճարը վճարելու պահից։

8. Սույն պայմանագրով սահմանված՝ էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում Սպառողի կողմից Կանխավճարը վճարելու պահից և գործում են մինչև սույն պայմանագրի 1-ին կետով ամրագրված սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը:

9. Սույն պայմանագրով սահմանված՝ էլեկտրական էներգիայի բաշխմանը և երաշխավորված մատակարարմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում էլեկտրական ցանցին Սպառողի առաջին փաստացի միացման պահից։

10. Սույն պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ՝ ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերի: Եթե ԷՄԱ կանոններով տվյալ դեպքի համար նախատեսված է ժամանակավոր պայմանագրի կնքում, ապա դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել մյուս կողմին պայմանագրի գործողության դադարեցման մասին: Եթե ժամկետի ավարտից հետո Սպառողը Բաշխողի ծանուցման բացակայությամբ շարունակում է սպառել էլեկտրական էներգիա, ապա պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված՝ նույն պայմաններով և նույն ժամկետով՝ բացառությամբ ԷՄԱ կանոններով նախատեսված դեպքերի:

11. Հանձնաժողովի կողմից սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ դրանում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կնքված պայմանագրերը համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված, կամ փոփոխված:

12. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

2) Սպառողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին տեղեկացնելու, ինչպես նաև մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով,

3) Բաշխողի կողմից միակողմանի`

ա. ԷԲՑ կանոնների համաձայն Կանխավճարը հետ պահանջելու դեպքում, ընդ որում պայմանագիրը համարվում է լուծված այն հետ պահանջելու օրվան հաջորդող օրը,

բ. ԷՄԱ կանոնների համաձայն որոշակի ժամկետով կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու դեպքում՝ այդ մասին ժամկետը ավարտվելուց մեկ ամիս առաջ Սպառողին ծանուցելու պայմանով,

գ. սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե Սպառողը չունի ԷՄԱ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ՝ Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով, բացառությամբ ԷՄԱ կանոններով նախատեսված դեպքերի,

դ. բնակիչ Սպառողի մահվան, իրավաբանական անձ Սպառողի լուծարման դեպքում,

ե. ԷՄՇ կանոնների համաձայն Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում,

զ. օրենքով, ԷՄԱ կանոններով, սույն պայմանագրով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով:

13. Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

14. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԷՄԱ կանոններով, ԷԲՑ կանոններով, ինչպես նաև սույն պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

16. Սույն պայմանագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում Բաշխողը պարտավոր է Սպառողի պահանջով վերջինիս վճարելու տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար էլեկտրական ցանցին միացման վճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միացման վճարի ընդհանուր գումարը, իսկ ԷԲՑ կանոններով տվյալ ժամկետի խախտման համար տույժ նախատեսված լինելու դեպքում` անկախ Սպառողի կողմից նման պահանջ ներկայացնելու հանգամանքից՝ ԷԲՑ կանոններով սահմանված չափով և կարգով:

17. Միացման վճարի և Կանխավճարի տարբերությունը վճարելու՝ սույն պայմանագրի 5-րդ կետում սահմանված ժամկետը խախտելու դեպքում Բաշխողն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար` միացման վճարի և Կանխավճարի տարբերության 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միացման վճարի և Կանխավճարի տարբերության չափը:

18. Սպառողը պարտավոր է չգերազանցել սույն պայմանագրի 1-ին կետով սահմանված սպառման համակարգի հզորությունը, ինչպես նաև Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) հետ համաձայնեցնել սպառման համակարգի հզորության փոփոխությունը։

19. Բաշխողը սպասարկման որակի պահանջների խախտման դեպքում պարտավոր է ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված կարգով Սպառողին վճարել տույժ:

20. Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրական էներգիա բաշխելու համար Բաշխողը փոխհատուցում է Սպառողի կրած վնասը օրենքով սահմանված կարգով։

21. Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածում, որի ընթացքում Սպառողը գերազանցել է սպառման համակարգի հզորությունը:

22. Սպառողը պարտավոր է ապահովել փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Բաշխողի օպերատիվ անձնակազմի շուրջօրյա անարգել մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքներ՝ իրենց իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով.

23. Սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից սույն պայմանագրի համաձայն վճարման ժամկետը խախտելու դեպքում Բաշխողն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը: Տույժը կարող է հաշվարկվել հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 20-ից, եթե դրանից առնվազն 7 օր առաջ ԷՄԱ կանոններով սահմանված կարգով տեղեկացրել է Սպառողին նրա կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի մասին: Հակառակ դեպքում տույժը հաշվարկվում է ԷՄԱ կանոններով սահմանված կարգով տեղեկացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

24. Առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով Սպառողի կողմից էլեկտրաէներգիա սպառելու դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

25. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում է ԷԲՑ կանոններով:

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

26. Սույն պայմանագրում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով, ԷՄԱ և ԷԲՑ կանոններով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

27. Պայմանագրով Սպառողը համաձայնություն է տալիս ԷՄԱ և ԷԲՑ կանոնների համաձայն իր կողմից ներկայացված անձնական տվյալները հասանելի դարձնել այլ անձանց (այդ թվում՝ բանկերին, վճարահաշվարկային կազմակերպություններին)՝ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիայի դիմաց վճարում կատարելու համար անհրաժեշտ տեղեկությունները հասանելի դարձնելու, ինչպես նաև օրենքով և սույն պայմանագրի շրջանակում Բաշխողի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

28. Կողմերի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով: Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը։

29. Սպառողի էլեկտրամատակարարման միագիծ սխեման, Սպառողի (ենթասպառողի) առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի, Սպառողի (ենթասպառողի) սնման ուղղության, լարման, սպառման համակարգի հզորության, Բաշխողի էլեկտրական ցանցի և Սպառողի սպառման համակարգի սահմանազատման կետի և էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման, տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների վերաբերյալ տվյալները ներառված են Սպառողի հաշվառման քարտում:

 

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1) Միացման վճարի հաշվարկի մասին N 1 հավելվածը։

2) 6 (10) ԿՎ լարման սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների մասին N 2 հավելվածը։

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Բաշխող՝

__________________________________

Սպառող՝
__________________________________

   

Գտնվելու վայրը՝

Գտնվելու վայրը (բնակության վայրը)՝

__________________________________

___________________________________

   

Հեռախոս _________________________

Ծանուցման հասցեն՝

   

Էլ. փոստ ___________________________

___________________________________

   

ՀՎՀՀ _______________________________

Էլ. փոստ ___________________________

   

Միացման վճարի հ/հ

Հեռախոս ___________________________

   

___________________________________

Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հ/հ

___________________________________

ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում)

___________________________________

   

Բանկ ______________________________

Բանկ ______________________________

Գործունեության լիցենզիա N

 
 

Հ/հ ________________________________

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 
   

 

Հավելված N 1

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի

ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Միացման վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով

 

Ներմուծեք նկարագրությունը_23589

 

որտեղ՝

 

2. Կանխավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_23590

 

 

Հավելված N 2

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի

6 (10) ԿՎ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2024 թվականի հուլիսի 17-ի N 243-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 519-Ն որոշմամբ

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՂ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

___________________

______________20__ թվական

(կնքման վայրը)

 

Բաշխողը՝

____________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)


ի դեմս

 

_______________________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները)


որը գործում է

 

______________________________________________

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

հիման վրա, մի կողմից,

կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգի միացման համար դիմող անձը (այսուհետ՝ Կառուցապատող),

_______________________________________________________________________________,

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում՝ լիազորագրի տվյալները)

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած` էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ առևտրային կանոններ), էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ ցանցային կանոններ), սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով,

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն Բաշխողը պարտավորվում է միացնել

__________________________________________________________________

հասցեում գտնվող սպառման համակարգը (այսուհետ՝ Սպառման համակարգ) էլեկտրական ցանցին (այսուհետ՝ էլեկտրական ցանցին միացում), իսկ Կառուցապատողը՝ վճարել էլեկտրական ցանցին միացման դիմաց:

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Կառուցապատողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը (այսուհետ՝ Միացման վճար), կազմում է ________________դրամ, ներառյալ ԱԱՀ՝ համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:

3. Կառուցապատողը Միացման վճարը Բաշխողի կողմից սույն պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացնելու պահից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Բաշխողի՝ սույն պայմանագրի վավերապայմաններում նշված միացման վճարի համար նախատեսված բանկային հաշվին:

4. Բաշխողը էլեկտրական ցանցին միացումն ապահովում է պայմանագրի կնքմանը հաջորդող ________ օրվա ընթացքում (նշված ժամկետը չի կարող գերազանցել ԷԲՑ կանոններով տվյալ միացման համար սահմանված առավելագույն ժամկետը): Հանձնաժողովի կողմից ԷԲՑ կանոններին համապատասխան միացման ժամկետի երկարաձգման դեպքում սույն կետում նշված ժամկետները համարվում են երկարաձգված Հանձնաժողովի կողմից երկարաձգված ժամկետի չափով։

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Պայմանագրի համաձայն կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Սույն պայմանագիրը կնքված է համարվում Բաշխողի կողմից Կառուցապատողին սույն պայմանագիրը կնքելու առաջարկը պատշաճ ներկայացնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում Միացման վճարը վճարելու պահից և գործում է մինչև սույն պայմանագրով ամրագրված Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը:

7. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) Կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Կառուցապատողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին տեղեկացնելու և մատուցված ծառայությունների համար ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) Բաշխողի կողմից միակողմանի` ԷԲՑ կանոնների համաձայն Միացման վճարը հետ պահանջելու դեպքում, ընդ որում պայմանագիրը համարվում է լուծված այն հետ պահանջելու օրվան հաջորդող օրը,

4) Կառուցապատողի կողմից Միացման վճարը չվճարելու կամ այն հետ պահանջելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում՝ այդ մասին Կառուցապատողին նախապես տեղեկացնելու պայմանով:

8. Հանձնաժողովի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում կնքված պայմանագրերը Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված:

9. Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

10. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԷՄԱ կանոններով, ԷԲՑ կանոններով, ինչպես նաև սույն պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

12. Սույն պայմանագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում Բաշխողը պարտավոր է Կառուցապատողի պահանջով վերջինիս վճարելու տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար էլեկտրական ցանցին միացման վճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միացման վճարի ընդհանուր գումարը, իսկ ԷԲՑ կանոններով տվյալ ժամկետի խախտման համար տույժ նախատեսված լինելու դեպքում՝ անկախ Սպառողի կողմից նման պահանջ ներկայացնելու հանգամանքից՝ ԷԲՑ կանոններով սահմանված չափով և կարգով:

13. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում է ԷԲՑ կանոններով:

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

14. Սույն պայմանագրում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով, ԷՄԱ և ԷԲՑ կանոններով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

15. Կողմերի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով: Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը։

 

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

26. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են՝

1) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարի մասին N 1 հավելվածը.

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Բաշխող՝

Կառուցապատող՝

___________________________________

___________________________________

   

Գտնվելու վայրը՝

Գտնվելու վայրը (բնակության վայրը)՝

__________________________________

___________________________________

   

Հեռախոս ___________________________

Ծանուցման հասցեն՝

   

Էլ. փոստ ___________________________

___________________________________

   

ՀՎՀՀ _______________________________

Էլ. փոստ ___________________________

   

Միացման վճարի հ/հ

Հեռախոս ___________________________

   

___________________________________

Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հ/հ

___________________________________

ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում)

___________________________________

   

Բանկ ______________________________

Բանկ ______________________________

Գործունեության լիցենզիա N

 
 

Հ/հ ________________________________

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 
   

 

Հավելված N 1

Կառուցվող բազմաբնակարան շենքի կամ

կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի

ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿ

1. Միացման վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով

 

ՄՎ = ------

 

որտեղ՝»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան