ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2119-Ա |
«11» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.
1. Համաձայնություն տալ՝
1) 2024 թվականի Երևանի բյուջեով նախատեսված՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կարիքների համար ներքոհիշյալ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով իրականացնելուն.
ա. Քանաքեռի 6-րդ փող. /Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ/ տարածքի բարեկարգում,
բ. Գոգոլի 7 շենքի հարակից տարածքի բարեկարգում,
գ. Ռուբինյանց 6 շենքի հարակից տարածքի բարեկարգում,
դ. Պարոնյան պուրակի բարեկարգում,
ե. Ներսիսյան փակուղի «Հայորդաց տան» հարակից տարածքի բարեկարգում,
զ. Լեփսիուսի 8 շենքի հարակից տարածքի հենապատի հիմնանորոգում,
է. Ռուբինյանց 2/1 շենքի հարակից տարածքի հենապատի հիմնանորոգում,
ը. Հասրաթյան 7/3, 7,4 և 7,5 շենքերի հարակից տարածքի հենապատերի հիմնանորոգում,
թ. Սարկավագի 131 շենքի հարակից տարածքի ֆուտբոլի դաշտի վերանորոգում:
2) հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |