ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2191-Ա |
«14» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 18.03.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/52 ծածկագրով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի թեք տանիքների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ՌԻ-ՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) ընթացակարգի 2-րդ չափաբաժնի մասով ճանաչվել է ընտրված մասնակից: Մասնակցին 18.04.2024 թվականին armeps.am կայքի միջոցով ներկայացվել էր ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/52-1 ծածկագրով պայմանագիր կնքելու, պայմանագրի և որակավորման ապահովումներ ներկայացնելու առաջարկ, սակայն հրավերով սահմանված ժամկետում՝ ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո, տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 07.05.2024 թվականը ներառյալ, Մասնակցի կողմից չի ներկայացվել հաստատված պայմանագիրը և ապահովումները:
Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովն ընտրված մասնակից է ճանաչել հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցին:
Կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 11.06.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 08.05.2024 թվականի որոշումը.
1. «ՌԻ-ՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Ընդունել ի գիտություն, որ Մասնակցի կողմից ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/52 ծածկագրով գնման ընթացակարգի հրավերի 8.14-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում հայտի ապահովման գումարը վճարելու դեպքում՝ Մասնակիցը սահմանված կարգով գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում չի ներառվում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|