ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2092-Ա |
«11» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՂԱՓԱՆՑՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.57/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արման Հովակիմյանի լ/ա Տիգրան Թովմասյանի դիմումը` Ղափանցյան փողոցի հ.57/11 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողամասի համար հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01082023-01-0300 վկայականը, «ՀԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 07.12.2023թ. տրամադրված հողամասի տեղագրական հանույթը:
Հարցի ուսումնասիրությունից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 3634.86քմ՝ որքան ամրագրված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01082023-01-0300 վկայականում, սակայն ՀՀ կադաստրային քարտեզում հողամասի գծային չափերը սխալ են տեղադրված:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/19288-24 եզրակացությունը.
1. Ղափանցյան փողոցի հ.57/11 հասցեում գտնվող 3634.86քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|