Գլխավոր տեղեկություն
Номер
N 2096-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 13.06.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
11.06.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
11.06.2024
Дата вступления в силу
14.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2096-Ա

«11» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ Հ.31 ՀԱՏՎԱԾ Հ.4Ա ԵՎ Հ.4Բ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մերի Աճեմյանի լիազորված անձ Մարիա Աբրահամյանի դիմումը՝ Հաղթանակ հ.31 հատված հ.4ա և հ.4բ հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 22.08.1993թ. հ.Ա000318 պետական ակտը (ըստ պետական ակտի հողամասերի մակերեսները համապատասխանաբար 2200.0քմ /խաղողի այգի/ և 100.0քմ /վարելահող/ են), ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.05.2020թ. հ.4789 և հ.4790 վկայագրերը և հարևան հողօգտագործողների կողմից տրված հայտարարությունները։

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթների ճշգրտումներից պարզվել է, որ Հաղթանակ հ.31 հատված հ.4ա հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը 1939.77քմ է, պետական ակտում ամրագրված 2200.0քմ-ի փոխարեն, իսկ Հաղթանակ հ.31 հատված հ.4բ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը 100.0քմ է, որքան որ ամրագրված է պետական ակտում:

Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ 1939.77քմ և 100.0քմ մակերեսներով հողամասերը գտնվում են 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-71729-23 և Դ-52810-24 եզրակացությունները.

1. Սահմանել, որ Հաղթանակ հ.31 հատված հ.4ա և 4բ հասցեներում գտնվող հողի սեփականության իրավունքի 22.08.1993թ. հ.Ա000318 պետական ակտի հիման վրա Մերի Աճեմյանին փոխանված հողամասերի /խաղողի այգի և վարելահող/ սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 1939.77քմ և 100քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան