Գլխավոր տեղեկություն
Номер
N 2100-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 13.06.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
11.06.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
11.06.2024
Дата вступления в силу
14.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2100-Ա

«11» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Վ.ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.48 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել լիազորված անձ Արտաշես Մկրտչյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.06.2023թ. վկայագրով Հարություն Դաիրմանջյանին փոխանցված, Վ.Մամիկոնյան փողոցի հ.48 հասցեի հողամասի սահմանների ճշտման և հատակագիծ հաստատելու մասին, իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին 19.06.2023թ. որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի 18.10.2023թ. հ.ԱԳ/14425-2023 գրությունը, 06.02.2024թ. հ.ԱՏ-06022024-01-1301 տեղեկանքը և լիցենզավորված չափագրողի կողմից 08.07.2023թ. տրված պարզաբանումը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերը նշված հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 561.17քմ՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում ամրագրված 600.0քմ մակերեսի փոխարեն, որից՝ հողօգտագործման իրավունքի ձևակերպման ենթակա հողամասի մակերեսը կազմում է 538.62քմ /հողամասի գծային չափերը նշված է ՀՀ կադաստրի կոմիտեի 18.10.2023թ. հ.ԱԳ/14425-2023 գրության մեջ/:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում։

ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում է:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/14149-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Վ.Մամիկոնյան փողոցի հ.48 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 538.62քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն՝ Վ.Մամիկոնյան փողոցի հ.48 հասցեում գտնվող 538.62քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան