ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հունիսի 11-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի,» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկի,» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկի,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Երևան ՀՕ-159-Ն
Ս. Սարգսյան
2009 թ. հուլիսի 4