Գլխավոր տեղեկություն
Номер
N 1013-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.07.2024
Дата вступления в силу
05.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2024 թվականի N 1013-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասով, 154-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին (այսուհետ՝ ջրային կոմիտե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1893-Ա որոշմամբ ջրային կոմիտեին ամրացված՝ «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված «Բագարան Նոր» պոմպակայանից սկիզբ առնող՝ D=400 մմ տրամագծով 3000 գծմ երկարությամբ ճնշումային խողովակաշարից 400 գծմ չօգտագործվող հատվածի ապամոնտաժումը՝ 2500 գծմ օգտագործվող հատվածում ամբողջովին քայքայված վիճակում գտնվող 400 գծմ հատվածը փոխարինելու նպատակով։

2․ Ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ համատեղ՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման աշխատանքների գործընթացը՝ ապամոնտաժված ամբողջովին քայքայված վիճակում գտնվող 400 գծմ հատվածի խողովակներն ի պահ հանձնելով ընկերությանը․

2) առաջարկել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքի ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքների հետ կապված անհրաժեշտ ծախսերն իրականացնել ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ