ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2024 թվականի N 852-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի ֆուտբոլի մարզահամալիրի՝ համաձայն N 1 հավելվածի (այսուհետ՝ գույք), նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով ճանաչել հանրության գերակա շահ։
2. Գույքի նկատմամբ՝ համաձայն N 2 հավելվածի, ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով՝
1) գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա տարածքների համաչափ զարգացմանն ուղղված, ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզկենտրոնում ստեղծել միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիր, այդ թվում՝ համապատասխան ենթակառուցվածքներով ֆուտբոլի մարզադաշտ և հանրության լայն զանգվածներին ներգրավել սպորտային միջավայրում.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝
ա. միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիրի կառուցման ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ սպորտային գրավչությունը, ինչը բնականաբար կունենա ինչպես մարզական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար,
բ. ծրագրի իրականացումը կունենա նաև բնապահպանական, առողջության, մշակույթի զարգացման նշանակություն,
գ. միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիր կառուցելու համար Կապան քաղաքում առկա չեն չծանրաբեռնված հողային ռեսուրսներ:
3. Սահմանել, որ՝
1) գույքը ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը.
2) գույքի օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե), իսկ օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը.
3) գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2024 թվականի հոկտեմբերի 1-ն է.
4) հանրության գերակա շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, գույքի անկախ գնահատող կազմակերպության միջոցով, ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել կոմիտե.
3) գույքի ձեռքբերումից հետո ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում։
5. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գույքի փոխհատուցման վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի N 852-Ն որոշման |
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի N 852-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ
Կադաստրային ծածկագիր |
Գրանց- ված մակերես |
Կադաստրային քարտեզում առկա մակերես |
Հողամասի նպատակային նշանակություն |
Հողամասի գործառնական նշանակություն |
Հողամասում առկա շինության մակերեսը և անվանումը |
Սեփականատեր |
09-001-0628- 0003 |
1.92902 հա |
1.9292 հա |
Հատուկ պահպանվող տարածքների |
Հանգստի համար նախատեսված |
893.2 քառ.մ - շինություն 352.8 քառ. մ - լողավազան |
«Գանձասար մարզական կենտրոն» ՍՊԸ-հողամասը վարձակալություն
«Գանձասար մարզական կենտրոն» ՍՊԸ-շինությունները սեփականություն |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|