ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հունիսի 10-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 51-րդ հոդվածի 1-ին մասում «երեսնապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից երեքհազարապատիկի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերով, և սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերով.
2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երկու տարի ժամկետով:».
3) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 189-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:».
2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:».
3) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:».
4) 5-րդ մասի «194-րդ, 205-րդ և 206-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «194-րդ հոդվածներով, 205-րդ հոդվածի 1-ին մասով և 206-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 190-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով.
2) 2-րդ մասի սանկցիայի «չորսից ութ» բառերը փոխարինել «հինգից տասը» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 192-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».
2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:».
3) 3-րդ մասը «193-րդ,» բառից հետո լրացնել «194-րդ,» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 193-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 194-րդ հոդվածի սանկցիայում «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից երկուհազարապատիկի» բառերով, և սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 195-րդ հոդվածում`
1) վերնագրի «Ապօրինի» բառը հանել.
2) 1-ին մասի սանկցիայի «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու» բառերը` «ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 197-րդ հոդվածի սանկցիայում «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «երկու ամիս» բառերը` «երեք ամիս» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 205-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:».
2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:»:
Հոդված 11. Օրենսգրքի 208-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.
2) 2-րդ մասի սանկցիայի «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երեքհազարապատիկի» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.
2) 2-րդ մասի սանկցիայի «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով, և սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով» բառերով.
3) 3-րդ մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի» բառերով, և սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերով.
4) 4-րդ մասի սանկցիայի «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երեքհազարապատիկի» բառերով, և սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 210-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.
2) 2-րդ մասի սանկցիայի «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 211-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.
2) 2-րդ մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-149-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|