ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1969-Ա |
«29» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 18.03.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/48 ծածկագրով Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում իրականացվող շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «Ալ-Սան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) ընթացակարգի 1-ին չափաբաժնի մասով ճանաչվել էր ընտրված մասնակից: Մասնակցին 12.04.2024 թվականին armeps.am կայքի միջոցով ներկայացվել էր ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/48-1 ծածկագրով պայմանագիր կնքելու, պայմանագրի և որակավորման ապահովումներ ներկայացնելու առաջարկ: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետի դրությամբ՝ 19.04.2024 թվականին, Մասնակցի կողմից փոստային առաքման միջոցով ելքագրվել էր պայմանագրի, որակավորման և պայմանագրի ապահովումների բնօրինակները, սակայն ներկայացված պայմանագիրը չի համապատասխանել 12.04.2024 թվականին ընթացակարգի քարտուղարի կողմից ծանուցված պայմանագրի նախագծին, մասնավորապես, պայմանագրի թիվ 1 հավելվածով սահմանված ծավալաթերթ-նախահաշիվը ներկայացրել էր իր կողմից առաջարկված գնային առաջարկի համամասնությամբ, ծանուցված պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվի փոխարեն, ընթացակարգի քարտուղարի կողմից ներկայացված պայմանագիրը համապատասխան գրությամբ հետ է վերադարձվել Մասնակցին:
Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովն ընտրված մասնակից է ճանաչել հաջորդ տեղ զբաղեցրած մասնակցին:
Կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 23.05.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 26.04.2024 թվականի որոշումը.
1. «Ալ-Սան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|