ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 1006-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով՝
«4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ մինչև 2024 թվականի օգոստոսի մեկը համապատասխան փոփոխություններ կատարել սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետով նշված պայմանագրում:».
2) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում՝
ա. 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե)» բառերով,
բ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «մարման ժամանակահատված» բառերից հետո լրացնել «: Ակտիվ ներդրումային ժամանակահատվածում ֆոնդի փայերի մարման պահանջ կարող է ներկայացվել միայն այն գումարի սահմանում, որի մասով ներդրումներ իրականացնելու պարտավորություն դեռևս չի ստանձնվել։ Պետության անունից ֆոնդի փայերի մարման պահանջ ներկայացնում է կոմիտեն» բառերը,
գ. 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝» բառերը փոխարինել «Կոմիտեի նախագահին՝» բառերով, իսկ «ձեռքբերման» բառից հետո լրացնել «և մարման» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|