Գլխավոր տեղեկություն
Номер
N 1960-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 31.05.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
29.05.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
29.05.2024
Дата вступления в силу
01.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1960-Ա

«29» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի Հ.146-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության 17.11.2023թ. հ.ՆՄ/ՔՀ-5-1/29183-2023 և 16.01.2024թ. հ. ՆՄ/ՄԴ/1367-2024 գրությունները՝ Աջափնյակ վարչական շրջանի, Մարգարյան փողոցի հ.35 հասցեում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06072020-01-0005 վկայական, գաղտնաբառ՝ ՍKVDD5DSNՍKV) տարածքի անհատույց օգտագործման ժամկետը երկարաձգելու մասին։

Երևան քաղաքի ավագանին 2024 թվականի մայիսի 14-ի հ.146-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի փետրվարի 11-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 194-Ա որոշմամբ տրամադրված տարածքի անհատույց օգտագործման ժամկետը մինչև 2030 թվականի օգոստոսի 1-ը երկարաձգելու համար:

Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 2-ի «Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի փետրվարի 11-ի հ.194-Ա որոշման կատարումն ապահովելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» հ.717-Ա որոշմամբ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Մարգարյան փողոցի հ.35 հասցեում գտնվող 942.1քմ մակերեսով գույքը և 3262.25քմ մակերեսով հողամասը, անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը («Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ):

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 685-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մայիսի 14-ի հ.146-Ա որոշումը.

1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել համաձայնագիր՝ 2020 թվականի մայիսի 12-ին կնքված գույքի անհատույց օգտագործման հ.463 պայմանագրում փոփոխություն կատարելու՝ անհատույց օգտագործման ժամկետը մինչև 2030 թվականի օգոստոսի 1-ը երկարաձգելու մասին։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) սույն որոշման 1-ին կետով նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2) համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու հետ կապված ծախսերը կատարվում են կազմակերպության կողմից։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

  Տ. Ավինյան