Գլխավոր տեղեկություն
Номер
N 1953-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 31.05.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
29.05.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
29.05.2024
Дата вступления в силу
01.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1953-Ա

«29» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի Հ.144-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, Ն.ՉԱՐԲԱԽԻ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.348 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.22039ՀԱ ԵՎ 0.06323ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդգես Հովակիմյանի դիմումը՝ Ն.Չարբախի թաղամասի հ.348 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Վարդգես Հովակիմյանին պատկանող 0.22039հա և 0.06323հա մակերեսներով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 03.10.2023թ. հ.03102023-01-0187, 03.10.2023թ. հ.03102023-01-0188 վկայականները, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 08.12.2023թ. հ.հ.1846/23-11 և 1845/23-11, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 14.12.2023թ. հ.հ.ՄՇ/45653 և ՄՇ/45659, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 18.12.2023թ. հ.ԴԳ 8592, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 19.12.2023թ. հ.Ն/53.13/50807/-2023 և 23.01.2024թ. հ.Ն/53.13/3175/-2024 գրությունները:

Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում են 12-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մայիսի 14-ի հ.144-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Ն.Չարբախի թաղամասի հ.348 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Վարդգես Հովակիմյանին պատկանող 0.22039հա և 0.06323հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները փոխադրվել են «բնակավայրերի» հողերի կատեգորիա։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.02.2024թ. հ.հ. Ն/6615-24 և Ն/6628-24 եզրակացությունները.

1. Երևան քաղաքի Ն.Չարբախի թաղամասի հ.348 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Վարդգես Հովակիմյանին պատկանող 0.22039հա և 0.06323հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մայիսի 14-ի հ.144-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:

2. Հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվությունների /ճարտարապետահատակագծային առաջադրանքների/:

1) Ընդունել ի գիտություն, որ, 0.06323հա մակերեսով 01-011-0225-0029 կադաստրային ծածկագրով հողամասի եզրագծից 1 մետր հեռավորությամբ անցնում է d=530մմ միջին ճնշման ստորգետնյա գազատար:

Նշված գազատարի պատշաճ շահագործումը և սպասարկումը ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան իրականացնելու նպատակով անհրաժեշտ է պահպանել ՀՀ կառավարության 13.04.2023թ. N 539-Ն որոշմամբ հաստատված «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» տեխնիկական կանոնակարգի հավելված N 2-ով սահմանված պահանջները: Մասնավորապես, կառուցապատման աշխատանքներ կատարելու ժամանակ շենքերի և շինությունների հիմքերի նվազագույն հեռավորությունը միջին ճնշման ստորգետնյա գազատարերից պետք է լինի 4 մետր /պարիսպները նույնպես համարվում են շինություններ/:

2) ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման 43-րդ կետի համաձայն՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին»:

3) սույն որոշման հիման վրա հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունների իրավունքների պետական գրանցումները ենթակա են իրականացման այդ պահին հողամասերի շուկայական արժեքներին մոտարկված կադաստրային արժեքների տարբերությունների գումարները սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Ներմուծեք նկարագրությունը_23503

Ներմուծեք նկարագրությունը_23504

Ներմուծեք նկարագրությունը_23505

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան