Գլխավոր տեղեկություն
Номер
N 392-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
05.06.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
05.06.2024
Дата вступления в силу
06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 392-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲ «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 44,745,933 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային կայանների տեղադրում բժշկական հաստատություններում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 02708338) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Էներջի սթոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01308546) 2024 թվականի ապրիլի 6-ին կնքված՝ N 7844 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 80.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 19,516,740 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էներջի սթոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01308546) 2024 թվականի մայիսի 6-ին կնքված՝ N 7843 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 100,1 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 25,012,860 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էներջի սթոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01308546) 2024 թվականի ապրիլի 6-ին կնքված՝ N 01-2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային կայանների օգտագործման վերաբերյալ ուսուցման ծառայությունների մատուցում` 216,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25- րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

05.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 392-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Արևային կայանների տեղադրման միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում և Սյունիքի մարզի «Ֆրանս- հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում նպաստել լրացուցիչ և որակյալ բժշկական ծառայությունների տրամադրմանն ու ընդլայնմանը (խնայված դրամական միջոցների հաշվին):

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպություն (hասցե՝ քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան 24, բն. 75, ՀՎՀՀ՝ 02708338)

4.

Ծրագիրը կատարողը

«Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպություն (hասցե՝ քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան 24, բն. 75, ՀՎՀՀ՝ 02708338)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ֆանարջյան 76 և Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Ակներ բնակավայր, Խաղաղության 15/1, բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

44,745,933 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1) Հայաստանի Հանրապետություն, Առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, ՀՎՀՀ՝ 01002804.

2) Սյունիքի մարզի «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, ՀՎՀՀ՝ 09213311

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունիսի 8-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) 100.1 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի ձեռքբերում և տեղադրում՝ 25,012,860 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 8-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.

2) 80.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի ձեռքբերում և տեղադրում՝ 19,516,740 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 8-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.

3) արևային կայանների կառուցվածքի սարքավորումների և աշխատանքի սկզբունքների մասին ուսուցում երկու բժշկական հաստատությունում՝ 216,333 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 8-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) 100.1 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 25,012,860 դրամ առանց ավելացված արժեքի հարկի.

2) 80.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 19,516,740 դրամ առանց ավելացված արժեքի հարկի.

3) երկու բժշկական հաստատությունում՝ արևային կայանների կառուցվածքի սարքավորումների և աշխատանքի սկզբունքների մասին ուսուցման ծառայությունների ձեռքբերում՝ 216,333 դրամ առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագիրը կլինի «Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» խորհրդի մշտադիտարկման ներքո, որին կներկայացվեն եռամսյակային հաշվետվություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

05.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ