Գլխավոր տեղեկություն
Номер
N 826-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 31.05.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.05.2024
Дата вступления в силу
01.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2024 թվականի N 826-Լ

 

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024-2026 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:

2. Ծրագրի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 30-ի N 826-L որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Ծրագիրը մշակվել է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) կոնվենցիայի, Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) «Հիդրոօդերևութաբանության բնագավառում փոխգործակցության մասին» և «Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրերի դրույթների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1886-Լ, 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ, 2023 թվականի փետրվարի 2-ի N 174-Լ, 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշումներով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը վերապահված միջոցառումների հիման վրա:

2. Ծրագրով կանոնակարգվում են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից 2024-2026 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքները` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը՝ գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը.

1) վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմաններից, այլ բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից տնտեսության և բնակչության պաշտպանության.

2) տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման.

3) պետության հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման.

4) եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման.

5) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության միասնականացման և այլ հարցերում:

3. Ծրագիրը կազմվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1082-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ աշխատանքների համար նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներն ու ծավալները:

4. Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք ներկայացված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

5. «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի մասին տեղեկատվությամբ`

1) անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու նպատակով.

2) մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման նպատակով.

3) շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:

 

3. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

6. Հանրապետության տարածքում` մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով՝ 45 օդերևութաբանական կայաններում լրիվ ծրագրով, միաժամանակ դիտարկումներ են իրականացվելու 49 ավտոմատ օդերևութաբանական կայաններում, իսկ 24 հիդրոլոգիական դիտակետերում` կրճատ ծրագրով (միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան Գրինվիչի ժամանակով ժամը 00:00–ին, 03:00–ին, 06:00–ին, 09:00–ին, 12:00–ին, 15:00–ին, 18:00–ին և 21:00–ին, իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա դիտարկումների իրականացում հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ՝

 

Աշխատանքների (տարրերի) անվանումները

Ամրագրման հաճախականությունը և (կամ) ժամկետը

Կայանների քանակը

1) Օդի ջերմաստիճան՝

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

45 կայաններում

ա. նվազագույն

բ. առավելագույն

գ. ժամկետային

2) Հողի մակերևույթի ջերմաստիճան՝

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

42 կայաններում

ա. նվազագույն

բ. առավելագույն

գ. ժամկետային

3) Հողի ջերմաստիճանը 5, 10, 15, 20 սմ խորությունների վրա

շուրջօրյա, յուրաքանչյուր 3

ժամը մեկ անգամ

21 կայաններում

4) Հողի 20, 40, 80 (կամ 60), 120 (կամ 100) սմ խորությունների ջերմաստիճանը

տարվա տաք ժամանակաշրջանում՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ, ցուրտ ժամանակաշրջանում՝ օրական

1 անգամ

3 կայաններում՝ Երևան Ագրո, Մարտունի, Վանաձոր

5) Քամի՝

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

45 կայաններում

ա. ուղղությունը դիտաժամին

բ. միջին արագությունը դիտաժամին

գ. առավելագույն արագությունը

դիտաժամին

դ. առավելագույն պոռթկումը

դիտաժամերի միջև

6) Տեսանելիություն՝

շուրջօրյա, յուրաքանչյուր 3

ժամը մեկ անգամ

45 կայաններում

7) Ամպամածություն՝

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

45 կայաններում

ա. ամպամածության քանակը

բ. ամպերի ձևերը (տեսակները)

գ. ամպերի բարձրությունը

8) Եղանակի բնութագիրը

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

45 կայաններում

ա. դիտաժամին

բ. դիտաժամերի միջև

9) Դիտված մթնոլորտային

երևույթները

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

45 կայաններում

ա. երևույթի սկիզբը

բ. ավարտը

գ. ինտենսիվությունը

10) Օդի խոնավությունը՝

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

45 կայաններում

ա. հարաբերական խոնավություն

բ. հագեցման պակասորդը

գ. ջրային գոլորշու

առաձգականությունը

դ. ցողի կետը

11) Մթնոլորտային ճնշումը՝

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

45 կայաններում

ա. կայանի բարձրության վրա

բ. ծովի մակարդակի կամ համապատասխան իզոբարական

մակերևույթի վրա

գ. բարոմետրական տենդենցի բնույթը և չափը

12) Տեղումների քանակը

օրական 2 անգամ

45 կայաններում

13) Գոլորշացումը

օրական 4 անգամ

7 կայաններում

14) Ձնածածկույթի՝

   

ա. բարձրությունը

օրական 1 անգամ

45 կայաններում

բ. շրջապատի ձնածածկվածության

աստիճանը

գ. խտությունը

տասնօրյակը մեկ

38 կայաններում

դ. ջրի պաշարը

15) Վտանգավոր մթնոլորտային

երևույթների բնութագիրը

շուրջօրյա

45 կայաններում

ա. սկիզբը

   

բ. ավարտը

գ. ինտենսիվությունը

16) Սառցակալումը (մերկասառույց, ջինջառ)

երևույթի առկայության դեպքում ոչ պակաս, քան 1,5 ժամը մեկ անգամ

3 կայաններում՝ Գյումրի, Անանուն լեռնանցքի, Պուշկինի լեռնանցքի

ա. սկիզբը

բ. ավարտը

գ. ինտենսիվությունը

17) Արևափայլի տևողությունը

ըստ տևողության՝ 1-3 անգամ

27 կայաններում

18) Հողի մակերևույթի վիճակը

օրական 1 անգամ

45 կայաններում

 

4. ԱԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

7. Երևանի աերոլոգիական կայանում օրական մեկ անգամ մթնոլորտի ռադիոզոնդարկման իրականացում Գրինվիչի ժամանակով 00 ժամին՝ մինչև 30 կմ բարձրության մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի` ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով:

 

5. ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

8. Ակտինոմետրիական շուրջօրյա դիտարկումների իրականացում 3 կայաններում (Երևան, Մարտունի, Սևան)` օրվա ցերեկային ժամերին` 3 ժամը մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 06:30, 09:30, 12:30, 15:30, 18:30), գիշերային ժամերին` մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 21:30-ին), արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների վերաբերյալ` ուղիղ ճառագայթման, ցրված ճառագայթման, անդրադարձված ճառագայթման, գումարային ճառագայթման հաշվեկշռի, մակերևույթի ալբեդոյի ուսումնասիրման նպատակով:

9. Օզոնոմետրիական դիտարկումների իրականացում Ամբերդի դժվարամատչելի օդերևութաբանական կայանում՝ Դոբսոնի սպեկտրաֆոտոմետրով, օրվա ցերեկային ժամերին պարզ երկնքի դեպքում` 3-5 անգամ:

 

6. ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

10. Հանրապետության բոլոր մարզերում տեղակայված օդերևութաբանական ցանցի 37 կայաններում իրականացվում են ագրոօդերևութաբանական դիտարկումներ։ Դիտարկումները կատարվում են 31 գյուղատնտեսական մշակաբույսերի վերաբերյալ (հացահատիկային և բանջարանոցային մշակաբույսեր, պտղատուներ, կարտոֆիլ և խաղող), ինչպես նաև խոտհարքներում և արոտավայրերում, ըստ ստորև բերված աղյուսակի՝

 

Աշխատանքների (տարրերի) անվանումները

Ամրագրման

հաճախականությունը և (կամ) ժամկետը

1. ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ

1) Բույսերի զարգացման փուլերի որոշում

2 օրը մեկ անգամ (40 կայան)

2) Բույսերի բարձրության որոշում

10 օրը մեկ անգամ (19 կայան)

3) Բույսերի խտության որոշում (1 քառ. մ վրա)

3-5 անգամ (25 կայան)

4) Բույսերի վիճակի և դաշտի մոլախոտային

աղտոտվածության որոշում

10 օրը մեկ անգամ (41 կայան)

5) Բերքատվության տարրերի որոշում

տարին 3 անգամ (22 կայան)

6) Բերքի կառուցվածքի որոշում

տարին 1 անգամ (22 կայան)

7) Հողի վերին շերտերի (0-5 սմ) վիճակի որոշում`

աչքաչափային մեթոդով

հարակից չոռոգվող տարածքներում, ամեն օր (15 կայան)

8) Հողի խոնավության գործիքային որոշում

ամիսը 3 անգամ (2 կայան)

9) Հողի խոնավության որոշում 9 կայաններում՝ մինչև 1 մ խորության 5 մակարդակների վրա

ըստ ստանդարտներով սահմանված ժամկետների (10 կայան)

10) Ջերմասեր մշակաբույսերի հողի վարելաշերտի

ջերմաստիճանի որոշում

1 ամսվա ընթացքում, 2 օրը մեկ անգամ (20 կայան)

11) Հողի կեղևակալվածության որոշում

1 ամսվա ընթացքում, 2 օրը մեկ անգամ (20 կայան)

12) Մշակաբույսերի վնասվածության որոշում՝

պայմանավորված օդերևութաբանական անբարենպաստ պայմանների ազդեցությամբ

երևույթի առկայության դեպքում

13) Արոտավայրերում խոտածածկի և հողի վերին

շերտի պայմանների որոշում

արածեցման սեզոնում, 10 օրը մեկ անգամ (7 կայան)

14) Պտղատուների վիճակի հետազոտություն

1 անգամ գարնանը` ծաղկման և պտղակալման ժամանակաշրջանում (30 կայան)

15) Ակտիվ և էֆեկտիվ ջերմաստիճանների որոշում

ծառերի ծաղկման ժամանակաշրջանում

1 անգամ գարնանը` ծաղկման ժամանակաշրջանում (8 կայան)

2. ՈՉ ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ

1) Աշնանացան ցորենի և ցանովի խոտաբույսերի

կենսունակության որոշում

2 անգամ ` հունվարին և փետրվարին (20 կայան)

2) Պտղատուների ճյուղերի կենսունակության որոշում

-180 C ցածր ջերմաստիճանների դեպքում` անմիջապես, մարտ ամսին` պարտադիր կարգով (30

կայան)

3) Աշնանացան ցորենի թփակալման հանգույցի

ջերմաստիճանի որոշում

ձմռան ընթացքում (1 կայան)

4) Հողի սառածության և (կամ) հալվածության

խորության որոշում

ձմռան ընթացքում, (4 կայան)

 

7. ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

11. Հիդրոօդերևութաբանական ցանցի 22 օդերևութաբանական կայաններում ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ին և ժամը 18:00-ին իրականացնել գամմա ֆոնի չափումներ: Երևանյան լաբորատորիայում իրականացնել մթնոլորտից երկրի մակերևույթի վրա տեղացող ռադիոակտիվ փոշու խտության ամենօրյա չափումներ:

12. Իրականացնել օդերևութաբանական կայաններից բերված հողի նմուշների գումարային բետտա-ակտիվության չափումներ:

13. Իրականացնել ատոմակայանի շրջակայքից (Մեծամոր գետից) բերված ջրի նմուշներում կոշտ մնացորդների գումարային բետտա-ակտիվության չափումներ:

 

8. ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

14. Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում յոթ գետավազանային (Դեբեդ, Աղստև, Ախուրյան, Մեծամոր-Քասախ, Սևան-Հրազդան, Արփա, Հարավային) հիդրոլոգիական կայանների 80 գետային, 2 ջրանցքների (Արփա-Սևան ջրատար, Հրազդան հիդրոէլեկտրակայանի ուղղաթեք ջրանցք) 5 ջրամբարային (Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Մարմարիկի և Ազատի) և 4 լճային (Սևանա լճի) դիտակետերում, ինչպես նաև Արաքս-Սուրմալու, ԱխուրյանՀայկաձոր և Ախուրյան-Բագարան հիդրոլոգիական դիտակետերում Թուրքիայի Հանրապետության մասնագետների հետ համատեղ ջրաչափական աշխատանքների կատարում, ըստ ստորև բերված աղյուսակի՝

 

Աշխատանքների (տարրերի)

անվանումները

Ամրագրման հաճախականությունը

և (կամ) ժամկետները

1) գետերում`

 

ա. ջրի ելքը

վարարման շրջանում ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ

բ. ջրի մակարդակը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

գ. ջրի և օդի ջերմաստիճանը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

դ. սառցային երևույթները

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

(երևույթի առկայության դեպքում)

2) Սևանա լճի ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում, ալիքավորման աստիճանը, ջրի թափանցելիության

առնվազն ամսական 1 անգամ

սահմանը, քամու արագությունը, օդի ջերմաստիճանը և ջրային գոլորշու պարցիալ ճնշումը

 

3) գոլորշացման դիտարկումներ 6 օդերևութաբանական կայաններում (Վանաձոր, Օձուն, Սևան, Վարդենյաց,

Մարտունի, Արարատ)

շուրջօրյա` 4 ժամը մեկ անգամ

4) Սևանա լճի 4 դիտակետերում (Սևան թկղզ., Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի)

 

ա. լճի ջրի մակարդակը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

բ. ջրի ջերմաստիճանը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

գ. օդի ջերմաստիճանը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

դ. սառցային երևույթները

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

(երևույթի առկայության դեպքում)

5) Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարներում`

 

ա. ջրի ջերմաստիճանը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

բ. ջրի ծավալը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

գ. ջրի մակարդակը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

դ. սառցային երևույթները

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

(երևույթի առկայության դեպքում)

 

9. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

15. 2024-2026 թվականների ընթացքում նախատեսվում են գիտահետազոտական աշխատանքների իրականացման շրջանակներում՝

1) վերլուծել Հայաստանի Հանրապետության տարածքի եղանակակլիմայական պայմանները ձևավորող սինօպտիկական պրոցեսների փոփոխությունները վերջին տասնամյակում, բացահայտել այդ պրոցեսների ցիկլայնությունը, եղանակի սեզոնային կանխատեսումների մեջ օգտագործելու համար.

2) վերլուծել և առանձնացնել երաշտային պայմաններ ձևավորող սինօպտիկական պրոցեսների հաճախականության փոփոխությունը վերջին տասնամյակում, քարտեզագրել տեղումնազուրկ օրերի թիվը յուրաքանչյուր պրոցեսի ազդեցության դեպքում.

3) ուսումնասիրել հանրապետությունում ուշ գարնանային ցրտահարությունների հաճախակիացման պատճառները.

4) ուսումնասիրել կարկտաբեր ամպերի առաջացման գենետիկական, մորֆոլոգիական կառուցվածքը Հայաստանի Հանրապետության տարածքում, բացահայտել կարկտաբեր ամպերի շարժման ուղղության առանձնահատկությունները, լեռնազանգվածների վրա նրանց զարգացման կամ թուլացման տենդենցը.

5) գնահատել տեղատարափ անձրևների դեպքերի փոփոխությունը վերջին տասնամյակում և բացահայտել դրա պատճառները, կատարել դրանց առաջացման սինօպտիկական պրոցեսների դասակարգում.

6) շարունակել վերլուծել և առանձնացնել ուժեղ քամիներ առաջացնող սինօպտիկական պրոցեսների հիմնական տիպերը և ենթատիպերը Հայաստանի Հանրապետության տարածքում, հատուկ ուշադրություն դարձնելով ներզանգվածային ամպրոպների ժամանակ առաջացող ուժեղ փոթորկանքներին.

7) փորձարկել և գնահատել տարբեր մեծությամբ քայլերով եղանակի կանխատեսման թվային մոդելների արդարացման աստիճանը.

8) ներդնել ագրոօդերևութաբանական կանխատեսումների թվային մեթոդներ և ծրագրային փաթեթներ, հիմքը դնելով երաշտային երևույթներ առաջացնող օդերևութաբանական երևույթների մոդելավորումը.

9) վերլուծել և ամփոփել նախորդ տարվա դիտարկումների հավաքագրված տվյալները, կազմել Հայաստանի Հանրապետության տարածքի տարվա կլիմայական նկարագիրը, հաշվետվություն ներկայացնել ՀՕԿ-ի VI տարածաշրջանային ասոցիացիայի տարածաշրջանային կենտրոնին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը.

10) իրականացնել Հայաստանի տարածքի կլիմայական (ամսական, սեզոնային և տարեկան) հիմնական տարրերի՝ միջին, առավելագույն, նվազագույն ջերմաստիճանների և տեղումների քանակի և նորմայից դրանց շեղումների վերլուծություն՝ քարտեզագրելով ստացված արդյունքները.

11) ապահովել մոնիթորինգի արդյունքների անգլերեն տարբերակի տրամադրումը Գերմանիայի եղանակի ծառայությանը` ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգի համակարգի կայքում տեղադրելու համար.

12) վերանայել կլիմայական բոլոր հարաչափերի նորմերը, ավելացնելով նախորդ տարվա դիտարկումների տվյալները, միաժամանակ իրականացնելով որակի կառավարում՝ ապահովելու շարքերի համասեռությունը.

13) ըստ գործող օդերևութաբանական կայանների (որոնք ունեն դիտարկումների շարունակական պատմական շարքեր) վերջին 30 տարիների ընթացքում կարկտի միջին և առավելագույն օրերի թվի հաշվարկներ.

14) գնահատել ջերմային կղզիների ազդեցությունը խոշոր քաղաքներում՝ օգտագործելով փաստացի և արբանյակային դիտարկումների տվյալները.

15) բարելավել Հայաստանի Հանրապետության տարածքում ջերմային և ցուրտ ալիքների հաշվարկային մեթոդիկան և գնահատել այդ ինդեքսների դինամիկան.

16) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ գնահատել կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի կողմից առաջարկված գլոբալ կլիմայական մոդելների տարածաշրջանային կլիման վերարտադրելու ունակությունը.

17) գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ իրականացնել ուսումնասիրություններ գլոբալ կլիմայական մոդելների տեղայնացման ուղղությամբ՝ կիրառելով բարձր լուծաչափի տարածաշրջանային կլիմայական մոդելներ.

18) բարելավել եղանակի թվային հետազոտման և կանխատեսման (WRF) մոդելի արդյունքները կոնվեկցիոն պրոցեսների համար՝ փորձարկելով տարբեր միկրոֆիզիկական և կոնվեկտիվ պարամետրիզացիաների սխեմաներ.

19) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում երաշտային պայմանների տասնօրյակային, ամսական և սեզոնային մոնիթորինգ՝ օգտագործելով նաև բուսականության աճի գնահատման արբանյակային տեղեկատվությունը: Ներդնել տեղումների ստանդարտացված, բուսականության աճի գնահատման, բուսականության վիճակի միջին սահմանային, արբանյակային ինդեքսները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում երաշտի գնահատման համար.

20) հաշվարկել և գնահատել կլիմայական էքստրեմումների ինդեքսները Հայաստանի Հանրապետության համար և դրանց դինամիկան՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ.

21) իրականացնել գարնանային և աշնանային ցրտահարությունների, դրանց ինտենսիվության, դիտման ժամկետների գնահատում և քարտեզագրում՝ օգտագործելով Աշխարհագրական տեղեկատվական համակարգի քարտեզագրման տեխնոլոգիաները.

22) վերլուծել Հայաստանի Հանրապետության տարածքում արեգակնային ճառագայթման արբանյակային տվյալները և դրանց ճշտությունը՝ օգտագործելով օդերևութաբանական կայաններում իրականացված դիտարկումների տվյալները.

23) գնահատել կլիմայի փոփոխության ազդեցությունը ձնածածկույթի ձևավորման և քայքայման ժամկետների վրա.

24) առանձին էկոհամակարգերի (անտառ, գյուղատնտեսական հողահանդակներ, արոտավայրեր) համար գնահատել միկրոկլիմայական պատկերներ և դրանց բնութագրիչների փոփոխության միտումները՝ կիրառելով նաև բուսականության աճի գնահատման, բուսականության վիճակի միջին սահմանային և այլ արբանյակային ինդեքսների տվյալները՝ գնահատելով էկոհամակարգերի խոցելիությունը.

25) ներդնել և տեղայնացնել լեռնային երկրներում փորձարկված հիդրոլոգիական մոդելներ, ելնելով դիտարկումների տվյալների առկայությունից.

26) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում մշակել և ներդնել Հայաստանի Հանրապետության տարածքում ձնածածկ տարածքների քարտեզների կազմման, արբանյակային տեղեկատվության կիրառմամբ ձնածածկույթի մոնիթորինգի գործիքակազմ-ծրագրային փաթեթ, գարնանային վարարումների ժամանակահատվածում հոսքի ծավալների կանխատեսումների արդարացվածության բարձրացման նպատակով.

27) հիմնել գետավազանային հիդրոլոգիական կայաններից տեղեկատվության փոխանցման առցանց համակարգ՝ օպերատիվ հիդրոլոգիական տեղեկատվության սպասարկման կատարելագործման նպատակով.

28) լրամշակել և կատարելագործել Սևանա լճի մակարդակի փոփոխության, գետային ներհոսքի, լճից գոլորշացման և դիտարկվող հինգ ջրամբարների առավելագույն լցվածության կանխատեսումների մեթոդիկաները.

29) ներդնել մեզոմասշտաբ հիդրոլոգիական մոդելը (mHM) Սևանա լճի գետային ներհոսքի և ավազանի առանձին գետերի հոսքի հաշվարկման համար.

30) շարունակել «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» համակարգի միջոցով ստացվող արդյունքների կիրառումը հանկարծահաս հեղեղումների կանխատեսման և անբարենպաստ ու վտանգավոր իրավիճակների վերաբերյալ նախազգուշացումների կազմման համար, ապահովելով համակարգի թարմացումներին համարժեք կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները.

31) գնահատել գետավազաններում սակավաջրության գնահատման համար ՀՕԿ-ի կողմից առաջարկվող ինդեքսների կիրառման հնարավորությունները Հայաստանի Հանրապետության գետերի համար, ներդնել ընտրված ինդեքսների հաշվարկման եղանակներ և ապահովել կարողությունների զարգացում այդ ուղղությամբ.

32) կազմել և տպագրել «Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային ռեսուրսների ամենամյա տվյալներ» հիդրոլոգիական ամենամյա տարեգիրը.

33) կազմել և տպագրել Ջրային մակերևույթներից գոլորշացման վերաբերյալ ամենամյա ամփոփագիրը.

34) հիմնական հիդրոլոգիական բնութագրիչների հաշվարկներ.

35) բազմաշերտ հիդրոօդերևութաբանական քարտեզների, աղյուսակների, գրաֆիկների կազմում, առանձին քարտեզների ներկայացում ինտերնետում.

36) շարունակաբար ուսումնասիրել հիդրոօդերևութաբանական տվյալներով պետական կառավարման մարմիններին և այլ շահառուներին տրամադրվող տեղեկատվության որակը՝ բարելավելով այն օգտագործելով քարտեզներ, գրաֆիկներ, մետեոգրամներ, առավել հասցեական և պարզ տեղեկատվություն.

37) մշակել տարբեր ծրագրերում կլիմայական տեղեկատվության անհրաժեշտության, սպասարկման, մասնագիտական խորհրդատվության ձևեր և մեթոդներ.

38) Հայաստանի Հանրապետության կլիմայական գոտիների քարտեզների թարմացման աշխատանքներ և թեմատիկ կլիմայական քարտեզագրական շերտերի ինտեգրում ազգային գեոպորտալում՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման դրույթներին։

 

10. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈԻՆՔՆԵՐԸ

 

16. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝ կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոններին տեղեկատվության հաղորդում` համաձայն ՀՕԿ-ի կոնվենցիայով, Անկախ պետությունների համագործակցության միջպետական համաձայնագրերով, սույն ծրագրով ամրագրված, ինչպես նաև երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորությունների։

Կայաններից և դիտակետերից ստացված տեղեկատվության վերլուծման, մշակման և ընդհանրացման արդյունքում ապահովվում է դիտված եղանակային պայմանների օպերատիվ վերլուծությունը, կանխատեսումների կազմումը, եղանակի շաբաթական, ամսական տեսությունների կազմումը և հիդրոօդերևութաբանական տարրերի բազմամյա տվյալների հետ համեմատումը ու տվյալների բանկի ստեղծումը։ Իրականացվում է հասարակությանը և պետական կառավարման մարմիններին հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ ապահովումը։

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասի հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության սպառողներն են Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիները, իրավաբանական անձինք, ինչպես նաև օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Տեղեկատվության տրամադրման հաճախականությունը, կատարման ժամկետներն և հիմնական սպառողներն արտացոլված են ստորև.

 

Տրամադրվող հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն․

Անվանումը

Տրամադրման հաճախականությունը և (կամ) կատարման

ժամկետը

Սպառողները

1. Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր, որը ներառում է․

- եղանակի փաստացի քարտեզ

- եղանակի 5 օրյա կանխատեսում՝ 10 մարզերի և Երևան քաղաքի

- ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և գեոմագնիսական դաշտի վիճակի փոփոխությունների կանխատեսում

- Սևանա լճի մակարդակ,

- ջրամբարների ջրալցվածություն,

- գետերում նախորդ և

ընթացիկ օրվա ջրի ելքեր,

- Սևանա լճից բաց թողնված ջրի քանակ,

- Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակ

հիդրոլոգիական

կանխատեսումներ՝ գետերում ջրի ելքերի վերաբերյալ

ամենօրյա

Նախագահի աշխատակազմ Վարչապետի աշխատակազմ Ազգային ժողովի աշխատակազմ Պաշտպանության նախարարություն

Ներքին գործերի նախարարություն Պետական պահպանության ծառայություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Պետական վերահսկողական ծառայություն

Տարածքային կառավարման մարմիններ

ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով

2. Ինտերնետային կայքի ամենօրյա թարմացում դիտված եղանակի վերլուծական նյութերով և կանխատեսումներով, ըստ կանխատեսման՝ վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների վերաբերյալ նախազգուշացումների

տեղադրում:

ամենօրյա և ըստ դիտման փաստի

Ազգաբնակչություն

3. Ամսական եղանակային պայմանների կանխատեսում

յուրաքանչյուր ամիս

Վարչապետի աշխատակազմ Ներքին գործերի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Էկոնոմիկայի

նախարարության

4. Սեզոնային եղանակային պայմանների կանխատեսում

ըստ սեզոնի

Վարչապետի աշխատակազմ Ներքին գործերի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Էկոնոմիկայի

նախարարության

5. Սեզոնային եղանակային պայմանների վերլուծություն

դեկտեմբեր, մայիս

Հարավ Արևելյան ու Միջերկրածովյան երկրների կլիմայական վերլուծությունների

կոնսորցիում

6. Տեսություններ դիտված եղանակային և հիդրոլոգիական պայմանների մասին

յուրաքանչյուր ամիս

Վարչապետի աշխատակազմ Ներքին գործերի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով

Վիճակագրական կոմիտե

7. Տեսություններ հիդրո և ագրոօդերևութաբանական դիտված երևույթների մասին

յուրաքանչյուր շաբաթ

Վարչապետի աշխատակազմ Ներքին գործերի նախարարություն Էկոնոմիկայի

նախարարության

8. Վտանգավոր երևույթների մասին նախազգուշացումների տրամադրում

ըստ կանխատեսման

Նախագահի աշխատակազմ Վարչապետի աշխատակազմ Ազգային ժողովի աշխատակազմ

Պետական կառավարման մարմիններ

Տարածքային կառավարման մարմիններ

Ազգաբնակչություն

9. Դիտված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվության տրամադրում

ամենօրյա

Ներքին գործերի նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն

10. Աերոսինոպտիկական նյութեր և կանխատեսումներ

ամենօրյա

Պաշտպանության նախարարություն

11. Կլիմայի մոնիթորինգի վերլուծության տրամադրում

փետրվար

ՀՕԿ-ի VI

տարածաշրջանային ասոցիացիայի կենտրոն

վիճակագրական կոմիտե

12. Ծիրանի, դեղձի և խաղողի

ծաղկման ժամկետների կանխատեսում

գարուն

Էկոնոմիկայի

նախարարություն Վիճակագրական կոմիտե

13. Բերքատվության կանխատեսումներ

ա․ծիրան

բ․դեղձ գ․խաղող դ․կարտոֆիլ

ե․հացահատիկային մշակաբույսեր

զ․բանջարանոցային մշակաբույսեր

է․խոտհարքեր

գարուն-ամառ

Էկոնոմիկայի նախարարություն Վիճակագրական կոմիտե Ազգաբնակչություն

14. Հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում ֆենոլոգիական տարբեր

փուլերում

գարուն-ամառ ժամանակահատվածում

Էկոնոմիկայի նախարարություն Վիճակագրական կոմիտե

15. Աշնանացան ցորենի ցանքի, աճի, զարգացման, ձմեռման պայմանների և վնասվածության վերաբերյալ տեղեկանքներ

գարուն

Էկոնոմիկայի նախարարություն Վիճակագրական կոմիտե

16. Հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսերի ցանքի և սածիլման ժամկետների վերաբերյալ տեղեկանք

գարուն

Էկոնոմիկայի նախարարություն Վիճակագրական կոմիտե

17. Հողի խոնավության պաշարների գնահատում վեգետացիայի սկսվելուց առաջ` ըստ գոտիների, 0-10 սմ, 0-20 սմ, 0-50 սմ հողաշերտերում

գարուն

Էկոնոմիկայի նախարարություն Վիճակագրական կոմիտե

18. Աշնանացան ցորենի ֆենոլոգիական փուլերի (մոմային հասունացում և հասկակալում) կանխա-

տեսում

գարուն-ամառ ժամանակահատված

Էկոնոմիկայի նախարարություն Վիճակագրական կոմիտե

19. Ագրոտեղեկագրերի կազմում

ա. տասնօրյակային

բ. ամսական

յուրաքանչյուր տասնօրյակ դեկտեմբեր-փետրվար ամիսներին ամսական

Էկոնոմիկայի նախարարություն Վիճակագրական կոմիտե Ներքին գործերի

նախարարություն

20. Վեգետացիայի ընթացքի վերլուծություններ արբանյակային տվյալների

միջոցով

վեգետացիայի սեզոնին յուրաքանչյուր տասնօրյակ

Էկոնոմիկայի նախարարություն

21. Գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում՝ տրվում է հանրապետության գետերի գարնանային վարարումների հոսքի ծավալի, առավելագույն ելքերի, վեգետացիոն ժամանակահատվածի միջին ելքերի, Սևանա լիճ և խոշոր ջրամբարներ գարնանային վարարումների ընթացքում գետային ներհոսքի, 5 ջրամբարների (Արփի լիճ, Ախուրյան, Ապարան, Մարմարիկ, Ազատ) առավելագույն լցվածության, Սևանա լճի մակարդակի վերաբերյալ (վարարումների ընթացքում, դեկտեմբերի 31-ի դրությամբ) կանխատեսումներ, որոնք կազմվում են նախաձմեռային և ձմեռային ամիսների փաստացի, և վարարումների

ժամանակաշրջանի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների վերլուծության հիման վրա

ամեն տարի մարտի 3-րդ տասնօրյակին

Նախագահի աշխատակազմ Վարչապետի աշխատակազմ Ազգային ժողովի աշխատակազմ

Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Տարածքային կառավարման մարմիններ

ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով

22. Գարնանային վարարումների տարրերի կանխատեսման ճշգրտում

ապրիլ-հունիս ամիսներին (ըստ անհարժեշտության)

Նախագահի աշխատակազմ Վարչապետի աշխատակազմ Ազգային ժողովի աշխատակազմ

Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Տարածքային կառավարման մարմիններ

ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական

հանձնաժողով

23. Հիդրոլոգիական կանխատեսումներ՝ գետերում ջրի ելքերի վերաբերյալ

տասնօրյակային, ամսական կտրվածքով

էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ներքին գործերի

նախարարություն

24. Սևանա լճի ջրային հաշվեկշիռ՝ տրվում է տեղեկատվություն Սևանա լճի ջրային հաշվեկշռի մուտքի և ելքի բաղադրիչների արժեքների և դրանց հարաբերակցության, ինչպես նաև լճի ձևաչափական բնութագրիչների վերաբերյալ

ամեն ամսվա և տարվա ավարտից հետո 15 օրվա ընթացքում

Վարչապետի աշխատակազմ Ներքին գործերի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Էկոնոմիկայի նախարարության

ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական

հանձնաժողով

25. ՀՀ և Հարավային Կովկասի

կլիմայական քարտեզների տրամադրում

յուրաքանչյուր ամիս

ՀՕԿ-ի տարածաշրջանային

կենտրոնին՝ Գերմանիայի եղանակի ծառայություն

26. Օդերևութաբանական երաշտի ինտենսիվության գնահատում ՀՀ տարածքի

համար

յուրաքանչյուր տասնօրյակ՝ ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածում

Էկոնոմիկայի նախարարություն

27. Կլիմայական սպասարկումների իրականացում

ըստ հարցումների

Պետական կառավարման մարմիններ

Տարածքային կառավարման մարմիններ

Գիտական

հաստատություններ

28. Կլիմայական տեղեկագրերի

և օդերևութաբանական

տարրերի նորմերի վերանայում

շարունակական

Պետական կառավարման

մարմիններ

Տարածքային կառավարման մարմիններ

Գիտական

հաստատություններ

29. Կլիմայի փոփոխության սցենարների վերանայում

2026 թ․

Պետական կառավարման մարմիններ

Տարածքային կառավարման մարմիններ

Գիտական

հաստատություններ

30. Երևան քաղաքում և մարզկենտրոններում դիտված միջին օրական ջերմաստիճանների

տրամադրում

մարտ-հոկտեմբեր

Առողջապահության նախարարություն

31. Ձնածածկույթի վերաբերյալ տեղեկանք

դեկտեմբեր-մարտ

Պետական կառավարման մարմիններ

Տարածքային կառավարման մարմիններ

32. Հայաստանի Հանրապետության տարածքում տաք և ցուրտ ալիքների գնահատում

մշտապես

Պետական կառավարման մարմիններ

Տարածքային կառավարման մարմիններ

Վիճակագրական կոմիտե

33. Եղանակի թվային կանխատեսման WRF մոդելի արդյունքների բարելավում

մշտապես

Պետական կառավարման մարմիններ

Տարածքային կառավարման

մարմիններ

34. Տարեկան կլիմայական վերլուծության տրամադրում

փետրվար

ՀՕԿ (Ստանձնած պարտավորությունների կատարում)

Վիճակագրական կոմիտե

35. Դիտարկումների տվյալների (օդերևութաբանական, գամմա ֆոնի, օզոնոմետրիական) փոխանակություն և հաղորդում

ամենօրյա, շաբաթական, ամսական

ՀՕԿ (Ստանձնած պարտավորությունների կատարում)

ԱՊՀ ՀՄԽ (Ստանձնած

պարտավորությունների կատարում)

 

11. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

17. «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով իրականացնել՝

1) հիդրոօդերևութաբանական դիտարկումների պետական ցանցի փուլային ավտոմատացման և ծառայության արդիականացման ուղղությամբ արդեն իսկ մեկնարկած միջոցառումների շարունակականության ապահովում.

2) վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնում.

3) կլիմայի փոփոխության նկատմամբ առաջնահերթ զգայուն հիվանդությունների համար ջերմային ալիքների վաղ նախազգուշացման համակարգերի ներդնում.

4) եղանակային կանխատեսումների մշտադիտարկման և վաղ ազդարարման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում.

5) մասնագետների վերապատրաստում և ատեստավորում` ըստ կարգի և ժամանակացույցի.

6) համագործակցություն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և, ըստ հնարավորության, մասնագիտական աշխատանքով ապահովելու ուղղությամբ.

7) ՀՕԿ-ի հիմնական սահմանադրական մարմինների և ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (այսուհետ՝ ՀՄԽ) հերթական նստաշրջաններին մասնակցություն, ինչպես նաև ընդունված որոշումների կատարում.

8) միջոցառումներ` նվիրված օդերևութաբանության, օզոնային շերտի պահպանության և ջրի համաշխարհային օրերին.

9) միջազգային և տարածաշրջանային մակարդակով կայուն գործընկերության ապահովում, մասնավորապես, միջազգային կառույցների և գործընկեր երկրների կողմից համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին և միջոցառումներին մասնակցության խթանում.

10) ՀՕԿ-ի, ԱՊՀ և ՀՄԽ-ի, ինչպես նա այլ ծրագրերով մասնագետների վերապատրաստում և որակավորման բարձրացում.

11) այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (այդ թվում՝ դոնոր) հետ համագործակցության ընդլայնում և ծրագրերի իրականացում՝ համաձայն ցանկի.

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

NN

ը/կ

Վայրը

Միջոցառման անվանումը (նպատակը)

Ժամկետը 2024 թ.

Ժամկետը 2025 թ.

Ժամկետը 2026 թ.

1.

ԱՊՀ, ըստ կայանալու վայրի

ԱՊՀ ՀՄԽ-ի աշխատանքային խմբերի նիստեր

2-րդ եռ.

2-րդ եռ.

2-րդ եռ.

2.

ԱՊՀ երկրներ

ԱՊՀ ՀՄԽ-ի 35-րդ, 36-րդ, 37-րդ նստաշրջաններ

3-րդ եռ.

3-րդ եռ.

3-րդ եռ.

3.

Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա

ՀՄԿ ՊՈԱԿ-ի և Ռուսհիդրոմետի միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ քննարկումներ` Գիտատեխնիկական համագործակցության 20242026 թթ. ծրագրի կազմում և դրանից բխող աշխատանքների իրականացում

ըստ պայմա-նավորվա-ծության

ըստ պայմա-

նավորվա-

ծության

ըստ պայմա-նավորվա-ծության

4.

Ռուսաստանի Դաշնություն,

քաղաք Մոսկվա

Մասնակցություն Ռուսհիդրոմետի

կոլեգիայի ընդլայնված նիստերի աշխատանքներին

I եռամսյակ

I եռամսյակ

I եռամսյակ

5.

Ռուսաստանի Դաշնություն քաղաք Մոսկվա,

քաղաք Սանկտ Պետերբուրգ

Հիդրոօդերևութաբանության բնագավառում մասնագետների վերաորակավորման և վերապատրաստման ուղղությամբ համագործակցության մասին ԱՊՀ միջպետական համաձայնագրի շրջանակներում

մասնագետների վերապատրաստում Ռուսաստանի Դաշնությունում ՀՕԿ-ի ռեգիոնալ ուսուցողական կենտրոնում

ըստ ուսումնական ծրագրերի և ֆինանսական հնարա-վորության

ըստ ուսումնական ծրագրերի և ֆինանսական հնարա-վորության

ըստ ուսումնական ծրագրերի և ֆինանսական հնարա-վորության

6.

Շվեյցարիայի Համադաշնություն, քաղաք Ժնև

Մասնակցություն ՀՕԿ-ի հիմնական սահմանադրական մարմինների (գործադիր խորհրդի, տարածաշրջանային ասոցիացիաների, տեխնիկական հանձնաժողովների)

նստաշրջաններին

տարվա ընթացքում

տարվա ընթացքում

տարվա ընթացքում

7.

Ըստ կայանալու վայրի

Մասնակցություն ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովներին (COP)

ըստ ֆինանսական հնարա-վորությունների

ըստ ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ ֆինանսական հնարա-վորությունների

8.

Ըստ կայանալու վայրի

Մասնագետների վերապատրաստում ՀՕԿ-ի տարածաշրջանային ուսուցողական կենտրոններում` ՀՕԿ-ի կրթության ծրագրի

շրջանակներում

ըստ ֆինանսական հնարա-վորությունների

ըստ ֆինանսական հնարավո-

րությունների

ըստ ֆինանսական հնարա-վորությունների

9.

«Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ`

Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» ծրագիր Թաիլանդի Թագավորություն,

քաղաք Բանգկոկ

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և «Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային

համակարգ` Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» ծրագրի միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում` մասնակցություն ծրագրի խորհրդի և այլ հանդիպումների աշխատանքներին, փոխայցելություններ, համատեղ ծրագրերի իրականացում, աշխատաժողովների կազմակերպում

ըստ պայմա-նավորվա-ծության

և ֆինանսական հնարա-վորությունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության

և ֆինանսական հնարա-վորությունների

ըստ պայմա-նավորվա-ծության

և ֆինանսական հնարա-վորությունների

10.

Ֆրանսիայի Հանրապետություն, քաղաք Թուլուզ

«Մետեո-Ֆրանս» և «Մետեո-Ֆրանս ինթերնեյշնլ» կազմակերպությունների հետ երկկողմ համագործակցության

քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ

ըստ պայմա-նավորվա-ծության

և ֆինանսական հնարա-վորությունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության

և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության

և ֆինանսական հնարա-վորությունների

11.

Ըստ կայանալու վայրի

Մասնակցություն ՀՕԿ ծրագրերի շրջանակներում կազմակերպվող հանձնաժողովների, աշխատանքային խմբերի, կոնֆերանսների, աշխատաժողովների աշխատանքներին

ըստ պայմա-նավորվա-ծության

և ֆինանսական հնարա-վորությունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության

և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության

և ֆինանսական հնարա-վորությունների

12.

ՀՕԿ քարտուղարություն

ՀՕԿ ծրագրերի շրջանակներում

գործիք-սարքավորումների և ծրագրային փաթեթներ ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքների իրականացում

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

13.

Ֆրանսիայի Հանրապետություն

Ֆրանսիական «Meteo Modem» և ֆրանսիական

«Սաժիմ» ֆիրմաների հետ տեխնիկական հարցերով համագործակցության իրականացում

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

14.

Նորվեգիայի Թագավորություն, քաղաք Օսլո

Նորվեգիայի ջրի և էներգիայի կազմակերպության հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

15.

Իրանի Իսլամական Հանրապետություն

Իրանի Իսլամական Հանրապետություն օդերևութաբանական կազմակերպութան հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

16.

Շվեյցարիայի Համադաշնություն, քաղաք Ժնև

Օդերևութաբանության և կլիմայագիտության դաշնային գրասենյակի հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

17.

Ավստրիայի Հանրապետություն

Ավստրիայի երկրաբանության, երկրաֆիզիկայի, կլիմայագիտության և օդերևութաբանության դաշնային ինստիտուտի հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

18.

Հարավային Կորեա

Հարավային Կորեայի օդերևութաբանական վարչության հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

19.

Արաբական Միացյալ Էմիրություններ

Ազգային օդերևութաբանության կենտրոնի հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

20.

Ճապոնիա

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

21.

Իտալիայի Հանրապետություն

Ռազմական ավիացիայի և օդերևութաբանության գլխավոր գրասենյակի հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-

նավորվա-

ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

22.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Օդերևութաբանական վարչության ուսումնական կենտրոնում վերապատրաստումների մասնակցություն

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական

հնարավորու-

թյունների

ըստ պայմանա-վորվածության և ֆինանսական

հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

23.

Ըստ կայանալու վայրի

Մասնակցություն Միջերկրածովյան կլիմայի կանխատեսման (MedCOF), Հարավ-արևելյան Եվրոպայի կլիմայի կանխատեսման (SEECOF) և Հյուսիսային Եվրասիայի կլիմայի կանխատեսման (NEACOF) հերթական տարածաշրջանային ֆորումների աշխատանքներին

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

24.

Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սանկտ Պետերբուրգ,

քաղաք Կիսլովոդսկ

Հիդրոօդերևութաբանական նմուշային սարքերի ստուգաճշտում և չափաբերում

ըստ ժամկետների

ըստ ժամկետների

ըստ ժամկետների

25.

Էստոնիայի Հանրապետություն

Համագործակցության խորացում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

26.

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, քաղաք Հոենպայսենբերգ

Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրի հերթական ստուգաբերում` ըստ ստուգաբերման եվրոպական կենտրոնի ծրագրի

ըստ պայմա-նավորվա-ծության

   

27.

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, քաղաք Օֆֆենբախ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն օդերևութաբանական ծառայության (DWD) միջև համագործակցության շրջանակներում փոխայցելություններ, նոր ծրագրերի քննարկում

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-

թյունների

ըստ պայմա-նավորվա-ծության և ֆինանսական հնարա-վորությունների

12. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

19. Ծրագրի ֆինանսական ապահովումը, համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ մասի, իրականացվում է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի համար յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պետական աջակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ