Գլխավոր տեղեկություն
Номер
N 994-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.06.2024
Дата вступления в силу
28.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 994-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 437-Ն որոշման (այսուհետ՝ որոշման) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝

«3) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի։».

2) որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի.

3) որոշման N 1 հավելվածում՝

ա. 1.1-ին ենթակետում «վճարների (բնօգտագործման, բնապահպանական, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման, մշտադիտարկումների իրականացման)» բառերը փոխարինել «բնօգտագործման, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման, մշտադիտարկումների իրականացման վճարների և բնապահպանական հարկի» բառերով,

բ. 2.2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 3.4.27-րդ, 5.4-րդ ենթակետերում «շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին» բառերով, 3.4.29-րդ կետում «շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով,

դ. 3.1-ին կետի 3.1.3-րդ, 3.1.4-րդ, 3.1.5-րդ, 3.1.9-րդ, 3.1.10-րդ, 3.1.11-րդ ենթակետերը և 3.4-րդ կետի 3.4.25-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 3.4-րդ կետի 3.4.7-րդ ենթակետից հանել «եռամսյակային և» բառերը, 3.4.24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.4.24. թույլատրել լիազոր մարմնին մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ լիազոր մարմնի կողմից գրավոր իրազեկված լինելու դեպքում»,

զ. 5.1-ին կետի 5.1.1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի N 1 հավելվածի 11.3-րդ կետով սահմանված N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ընդերքօգտագործման ընթացքում վճարման ենթակա հարկերը, տուրքերը և այլ վճարները»,

բ. 2.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.1 ընդերքօգտագործողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարում են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և չափով բնապահպանական հարկ և բնօգտագործման վճարներ (այդ թվում՝ ռոյալթի).»,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) և մշտադիտարկումների իրականացման` օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար վճարներ»,

դ. 3-րդ կետի 3.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.1 ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարներ` ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1733-Ն որոշմամբ սահմանված կարգով»,

ե. 3-րդ կետի 3.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.3 Ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ընդերքօգտագործողի կատարած հատկացումների չափը».

5) որոշման NN 1 և 2 հավելվածների՝

ա. առաջին պարբերություններում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը» բառերով,

բ. 6.1-ին ենթակետերում «թույլտվության» բառը փոխարինել «ընդերքօգտագործման իրավունքի» բառերով,

գ. 6.2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6.2 Պայմանագիրը գործում է նաև տրամադրված ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամկետի կամ ընդերքի տեղամասի սահմանված կարգով փոփոխության դեպքում: Եթե ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգվել է տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխությամբ, ապա պայմանագիրը շարունակում է գործել, և կողմերի միջև կնքվում է համապատասխան համաձայնագիր՝ ժամկետի և (կամ) ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխության վերաբերյալ։»,

դ. 6.3.3-րդ ենթակետերում «թույլտվության» բառը փոխարինել «ընդերքօգտագործման իրավունքի» բառերով,

ե. 6.4-րդ ենթակետերում «թույլտվությունն» բառը փոխարինել «ընդերքօգտագործման իրավունքը» բառերով.

6) որոշման N 2 հավելվածում՝

ա. 4.4.1-ին ենթակետում «աշխատանքային» բառը փոխարինել «երկրաբանական ուսումնասիրության» բառերով,

բ. 4.4.11-րդ ենթակետում «շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին» բառերով,

գ. 4.1-ին կետի 4.1.3-րդ, 4.1.4-րդ 4.1.5-րդ, 4.1.8-րդ և 4.1.9-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

դ. 4.2-րդ կետի 4.2.2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 4.3-րդ կետի 4.3.5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

զ. 4.4-րդ կետի 4.4.8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

է. 4.4-րդ կետի 4.4.9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 994-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 437-Ն որոշման

 

Ը Ն Դ Ե Ր Ք Օ Գ Տ Ա Գ Ո Ր Ծ Մ Ա Ն   Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր   N

 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

(օրինակելի ձև)

 

 

Քաղաք Երևան

_______ ____________20 թ.

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը` ի դեմս___________________-ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում (այսուհետ՝ լիազոր մարմին) մի կողմից և________________ տնտեսավարող սուբյեկտը (այսուհետ՝ ընդերքօգտագործող), ի դեմս___________________, որը գործում է հիման վրա, մյուս կողմից,  ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) և այլ իրավական ակտերով, նախարարության և տնտեսավարող սուբյեկտի կանոնադրություններով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը, երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր):

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Պայմանագիրը նախատեսում է ընդերքի տեղամասը երկրաբանական ուսումնասիրության տրամադրելու նպատակը, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ժամկետը, երկրաբանական ուսումնասիրությունների կատարման արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունը լիազոր մարմնին տրամադրելու ժամկետները, իսկ օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նպատակով տրված ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնության դեպքում նաև տեղեկության արժանահավատությունը գնահատելու նպատակով պետական փորձաքննության ներկայացնելու ժամկետները, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:

1.2 Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները, այդ թվում` կողմերի այլ իրավունքները կարգավորվում են օրենսգրքով, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

 

2. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով սահմանվում են ____________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

կոորդինատներով սահմանափակված_______________________________________________________

(տարածքի գտնվելու վայրը, ծրագրի անվանումը, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նպատակը)

 

ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման պայմանները, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

 

3. Պայմանագրի ժամկետը

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև___________ թվականի___________ -ը:

 

4. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

4.1 Լիազոր մարմինն իրավունք ունի`

4.1.1 ընդերքօգտագործողից պահանջելու ուսումնասիրության աշխատանքները կատարել ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված ստանդարտներին, նորմերին, կանոններին և երկրաբանական ուսումնասիրության ծրագրին համապատասխան.

4.1.2 գրավոր զգուշացնելու և վաղաժամկետ դադարեցնելու ընդերքօգտագործման իրավունքը՝ օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն.

4.1.3 ընդերքի տրամադրված տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու՝ ինչի մասին ընդերքօգտագործողին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով.

4.1.4 ընդերքօգտագործողից պահանջելու ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու կամ ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարելու դեպքում ընդերքօգտագործողի տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնելու լիազոր մարմնին՝ ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 569-Ն որոշմամբ սահմանած կարգով:

 

4.2 Լիազոր մարմինը պարտավոր է`

4.2.1 պատշաճ կատարել օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները:

 

4.3 Ընդերքօգտագործողն իրավունք ունի`

4.3.1 տրամադրված ընդերքի տեղամասի սահմաններում կատարելու երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ՝ երկրաբանական ուսումնասիրության ծրագրին համապատասխան.

4.3.2 երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավելու երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.

4.3.3 դիմելու լիազոր մարմին երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի պայմանները փոփոխելու առաջարկով.

 

4.4 Ընդերքօգտագործողը պարտավոր է`

4.4.1 աշխատանքներն իրականացնել` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված երկրաբանական ուսումնասիրության ծրագրի.

4.4.2 լիազոր մարմնին տեղեկացնել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով չնախատեսված օգտակար հանածոների առկայության մասին, դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

4.4.3 երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմնին սահմանված կարգով.

4.4.4 ապահովել բնապահպանական միջոցառումների իրականացումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

4.4.5 պատշաճ կատարել օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտականությունները.

4.4.6 ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների փոփոխության դեպքում՝ լիազոր մարմնին տրամադրել գրավոր տեղեկություն՝ փոփոխության իրականացումից հետո 14 օրվա ընթացքում.

4.4.7 լիազոր մարմնին հանձնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարելու դեպքում 3 ամսվա ընթացքում՝ պահպանելու նպատակով։

 

5. Զգուշացում

 

5.1 Լիազոր մարմինը կարող է ընդերքօգտագործողին տալ գրավոր զգուշացում՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված հիմքերով։

 

6. Պայմանագրի ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և լուծումը

 

6.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև —թ.-ը, եթե օրենսգրքով սահմանված հիմքերով լիազոր մարմնի կողմից վաղաժամկետ չի դադարեցվել ընդերքօգտագործման իրավունքը:

6.2 Պայմանագիրը գործում է նաև ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի կամ ընդերքի տեղամասի սահմանված կարգով փոփոխության դեպքում: Եթե ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգվել է ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխությամբ, ապա պայմանագիրը շարունակում է գործել, և կողմերի միջև կնքվում է համապատասխան համաձայնագիր՝ ժամկետի և/կամ ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխության վերաբերյալ։

6.3 Լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման իրավունքը օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված:

 

7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

 

Ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի փոխադարձ համաձայնության և օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է պայմանագրում, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունքը ձևավորող այլ փաստաթղթերում կատարվել համապատասխան փոփոխություններ:

 

8. Անհաղթահարելի ուժի, ինչպես նաև կողմերի գործունեության հետ չկապված դեպքեր

 

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

 

9. Վեճերի լուծումը

 

Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

10. Ծանուցում

 

Կողմերը հաստատում են, որ սույն պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները, հաղորդումների կատարումը համարվում է պատշաճ, եթե կատարված է գրավոր և տրված է առձեռն, կամ ուղարկված է պատվիրված նամակով կողմերի ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով կամ էլեկտրոնային փոստով: Կողմերը հաստատում են նաև, որ պարտավոր են հայտնել ընդերքօգտագործման իրավունքի գործողության ընթացքում իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցումներն ուղարկվում են կողմերի վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում:

 

11. Այլ դրույթներ

 

11.1 Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից՝ հայերեն լեզվով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

 

12. Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Լիազոր մարմին

____________________________________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը)

____________________________________________________________________

(հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ, հարկային կոդ)

 

Ընդերքօգտագործող

___________________________________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________

(հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ)

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

_____________________________

 (անունը, ազգանունը)

_____________________________

(ստորագրությունը)

 

_______ ____________20 թ.

 

Կ.Տ.

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ

_____________________________

(անունը, ազգանունը)

_____________________________

(ստորագրությունը)

 

______ _________________20 թ.

 

 Կ.Տ. »:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական: