Գլխավոր տեղեկություն
Номер
N 1922-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 30.05.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
27.05.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
27.05.2024
Дата вступления в силу
31.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1922-Ա

«27» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ԼԻՍԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.50/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՈՎՍԵՓ ՎԱՆԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ԱՐՄԵՆԻ ԻՆԳԼԻԶՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 06.03.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 03.02.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» ՍՊԸ-ի կողմից 24.11.2022թ.տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց դիմումները (21.01.2021թ. Ի-48, 29.11.2022թ. հ.Դ-112759-22, 03.02.2023թ. Դ-13862-23, 01.08.2023թ. Դ-93596-23, 01.11.2023թ. Դ-134720-23, 23.11.2023թ. Դ-146212-23, 15.12.2023թ. Դ-157543-23, 01.02.2024թ. հ.Դ-14430-24).

1. Երևան, Էրեբունի, Լիսինյան փողոց հ.50/1 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 11.02.2020թ. հ.11022020-01-0249 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022QESTQK) քաղաքացիներ Հովսեփ Վանիկի Մկրտչյանին և Աննա Արմենի Ինգլիզյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 139.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն) և ինքնակամ բացված պատուհանը՝ 1(մեկ) հատ ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 575230 (հինգ հարյուր յոթանասունհինգ հազար երկու հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանի վրա։

 
Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան