Գլխավոր տեղեկություն
Номер
N 820-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.05.2024
Дата вступления в силу
01.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2024 թվականի N 820-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 877-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Մեղմացնող միջոցառումներ կիրառելու թույլտվություն տալու մասին» N 877-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «2024 թվականի մայիսի 31-ը սույն որոշման հավելվածում» բառերը փոխարինել «2024 թվականի նոյեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված, և մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 3-րդ կետում» բառերով.

2) որոշման 4-րդ կետում «երկարաձգել մինչև 2024 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «երկարաձգել՝ հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված պայմանագրերի ժամկետները մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ հավելվածի 3-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով։

2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 կետով՝

«51. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների կիրառման նպատակով՝ ծրագրի համար անհրաժեշտ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների, իսկ անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:»։

3. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 30-ի N 820-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 877-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

 

NN

ը/կ

Պայմանագրի անվանումը

Պայմանագրի համարը

Կապալառու կազմակերպու-

թյան անվանումը

Պայմանագրի կնքման

ամսաթիվը

Պայմանագրի նոր վերջնա-

ժամկետը

1

2

3

4

5

6

1.

«Շիրակի Ջրմուղկոյուղի»

ՓԲԸ սպասարկման տարածքի

ջրամատակարարման և

ջրահեռացման

ենթակառուցվածքների

վերականգնում

 

CIP II-P3-SH

LOT 1

«Դորոժնիկ»

ՍՊԸ-

«Հիմնաքար»

ՍՊԸ ՀՁ

10․02․2021

30․11․2024

2.

Լոռու և Արմավիրի մարզերի

ջրամատակարարման

համակարգերի և

կոյուղագծերի

վերականգնում

CIP II-P3-L/NA

LOT 2

«Դորոժնիկ»

ՍՊԸ

13․10․2020

30.11.2024

3.

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

 Գեղարքունիքի, Վայոց ձորի

և Սյունիքի մարզերի

սպասարկման տարածքի

ջրամատակարարման և

ջրահեռացման

ենթակառուցվածքների

վերականգնում

CIP II-P3-

AWSC LOT 3/1

«Բլեսկ» ՍՊԸ-

«Եղվարդշին»

ԲԲԸ ՀՁ

11.05․2021

30.09.2024

»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան