Գլխավոր տեղեկություն
Номер
N 2407-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.07.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 03.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
28.06.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
28.06.2024
Дата вступления в силу
04.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2407-Ա

«28» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ի գրությունը` Աբովյան փողոց հ.3 հասցեում, սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09112022-01-0001 վկայական) ընկերությանը պատկանող հողամասին կից, ընդլայնման նպատակով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:

 Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրման ենթակա հողամասերի մակերեսները կազմում են 12.61քմ և 90.21քմ /ընդհանուր 102.82քմ /, որոնց ուրվագծային չափերն ու դիրքերը թույլ չեն տալիս, որ դրանք դառնան առանձին հրապարակային սակարկությունների առարկա /ՀՀ կառավարության 26.05.2016թ. հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, այն է՝ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից/:

 ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ ընդհանուր 102.82քմ /12.61+90.21/ մակերեսով հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության մասամբ՝ խառը, մասամբ էլ՝ հասարակական կառուցապատման գոտիներում է: Հողամասերը համապատասխանում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չեն նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 1-ին գոտում, հողամասի ծածկագրերն են 01-006-425-024, 01-006-425-019 և 01-006-425-023 (ծածկագրերը ներառված են Երևանի ավագանու 14.05.2024թ. հ.147-Ն որոշման մեջ):

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 53, 59-րդ հոդվածներով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի h.50-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 2023թ. հոկտեմբերի 23-ին կայացած 18-րդ նիստի արձանագրությունը և 01/14.2/7769-2024 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության №Դ-35878-24 և Ն/29902-24 եզրակացությունները.

1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Աբովյան փողոց հ.3 հասցեին կից /ընդլայնման նպատակով քննարկվող/ հողամասերի մակերեսները կազմում են 12.61քմ և 90.21քմ, որոնց սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով։

2. Աբովյան փողոցի հ.3 հասցեին կից գտնվող 12.61քմ և 90.21քմ մակերեսով հողամասերին տրամադրել համապատասխանաբար՝ «Աբովյան փողոց, հ.3/7» և «Աբովյան փողոց, հ.3/8» հասցեները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Աբովյան փողոց հ.3 հասցեին կից՝ 12.61քմ և 90.21քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունները /օգտագործման նպատակը/` հասարակական կառուցապատման:

4. Աբովյան փողոց հ.3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ին պատկանող հողամասին կից՝ 12.61քմ և 90.21քմ մակերեսով հողամասերը՝ որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերությանը՝ որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 1-ին գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 4.161.300/չորս միլիոն հարյուր վաթսունմեկ հազար երեք հարյուր/ և 29.769.300 (քսանինը միլիոն յոթ հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`

1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները.

2) Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց և հողօգտագործողի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագրեր կնքելու վերաբերյալ դիմումի ու հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների վճարումները և տեղական վճարը հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասերի առուվաճառքի պայմանագրեր:

6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:

7. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները հողամասերը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման 4-րդ կետը համարվում է ուժը կորցրած:

8. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեում, համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):

9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

10. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասերի հատակագծերի հաստատման, պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ի միջոցների հաշվին:

11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամփուխչյանը:

 
Տ. Ավինյան

 

Ներմուծեք նկարագրությունը_23548

Ներմուծեք նկարագրությունը_23549