Գլխավոր տեղեկություն
Номер
N 490-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.05.2024
Дата вступления в силу
25.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 490-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետի`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-129-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 490-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը
1

2

3 4 5 6
1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ

վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 2024 թվականի նոյեմբերի երկրորդ տասնօրյակ ֆինանսավորում չի պահանջվում

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի

ՀՕ-129-Ն օրենքի

1-ին հոդված

2.

«Արարատյան դաշտի

Արարատի և Արմավիրի

մարզերի նոր

հորատանցքերի միջոցով,

իսկ ձկնաբուծական

նպատակներով՝ նաև

գործող հորատանցքերի

միջոցով նոր

ջրօգտագործման

թույլտվությունների

տրամադրումն արգելվող

համայնքները սահմանելու

մասին» ՀՀ շրջակա

միջավայրի նախարարի

հրամանի ընդունում

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2024 թվականի

հունիսի

առաջին տանօրյակ

ֆինանսավորում չի

պահանջվում

«Հայաստանի

Հանրապետության

ջրային օրենսգրքում

լրացումներ և

փոփոխություններ

կատարելու մասին»

2024 թվականի

մարտի 20-ի

ՀՕ-129-Ն օրենքի

13-րդ հոդված

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ