ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 795-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1577-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1577-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի «Անվանումը» սյունակի «Կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) մորթերից, որոնց մակերևույթի մակերեսը չի գերազանցում 2,6 մ2-ն (28 քառակուսի ֆուտը) կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) մորթերից» բառերը փոխարինել «Կաշի՝ դաբաղումից հետո լրացուցիչ մշակում անցած կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ մագաղաթացվածը՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների մորթերից՝ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված՝ բացի 4114 ապրանքային դիրքում ընդգրկված կաշվից՝ ամբողջական մորթեր, դիմերեսները կրկնորդված, բացառությամբ կաշվից խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշների) մորթերից, որոնց մակերևույթի մակերեսը չի գերազանցում 2,6 մ2 (28 քառակուսի ֆուտը)՝ կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշների) մորթերից» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |