Գլխավոր տեղեկություն
Номер
N 822-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 31.05.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.05.2024
Дата вступления в силу
01.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2024 թվականի N 822-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ի ՆՈՐ՝ 8-ՐԴ ՏԱՂԱՎԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասը, Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի համաձայն «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն կարգով նախատեսված մաքսատուրքից ազատման արտոնության կիրառության առումով սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Մաքսային միության միասնական մաքսային տարածք առանձին տեսակի ապրանքների ներմուծման նպատակով մաքսատուրքից ազատման կիրառության կարգի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 30-ի N 822-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ի ՆՈՐ՝ 8-ՐԴ ՏԱՂԱՎԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների կիրառության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող՝ «Նախագիծ» և «Կազմակերպություն» հասկացությունները կիրառվում է պայմանագրով սահմանված՝ համապատասխանաբար «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագիծ» և «Չինական կողմի գլխավոր կապալառու» հասկացությունների իմաստով:

3. Սույն կարգով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից ազատման արտոնությունները կիրառելի են նախագծի իրականացման նպատակով ներմուծվող ապրանքների համար:

4. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրով (այսուհետ՝ համաձայնագիր) և պայմանագրով նախատեսված հարկային և մաքսային արտոնությունների շրջանակներում՝

1) ԱԱՀ-ից ազատվում են հետևյալ գործարքներն ու գործառնությունները՝

ա. կազմակերպության կամ կազմակերպության հետ պայմանագիր կնքած այլ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նախագծի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների ներմուծումը,

բ. կազմակերպության կողմից նախագծի իրականացման շրջանակներում ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը և աշխատանքների կատարումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ),

գ. անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագիր կնքած այլ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից կազմակերպությանը նախագծի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը և աշխատանքների կատարումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ),

դ. անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագիր կնքած այլ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին նախագծի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը և աշխատանքների կատարումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ):

2) մաքսատուրքից ազատվում են՝

ա. կազմակերպության կողմից նախագծի իրականացման համար ներմուծվող ապրանքները,

բ. անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նախագծի իրականացման համար ներմուծվող ապրանքները:

5. Սույն կարգով նախատեսված արտոնությունների կիրառության համար հիմք են հանդիսանում նախագծի շրջանակներում իրականացվող գործարքների ու գործառնությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկային փաստաթղթեր, համապատասխան հարկային կամ մաքսային հայտարարագիր և այլն) և կազմակերպության կողմից հաստատված տեղեկանքը` համաձայն N 1 ձևի:

6. Տեղեկանքը կազմվում է երեք օրինակից: Տեղեկանքի երկու օրինակները տրվում են նախագծի շրջանակներում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում՝ հարկային կամ մաքսային մարմնին), իսկ երրորդ օրինակը պահվում է կազմակերպության մոտ: Նախագծի շրջանակներում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող անձինք տեղեկանքի երկու օրինակներն ստանալուց հետո դրանց մեկ օրինակը ներկայացնում են հարկային մարմին՝ մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

7. Կազմակերպության կողմից նախագծի շրջանակներում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում՝ հարկային կամ մաքսային մարմնին) տրված տեղեկանքները կազմակերպության կողմից ենթակա են ժամանակագրական կարգով հաշվառման և հերթական համարներով համարակալման: Տեղեկանքի օրինակները պետք է պահպանվեն դրանց դուրսգրման օրվան հաջորդող առնվազն երեք տարիների ընթացքում:

8. Նախագծի իրականացման նպատակով կազմակերպության կամ կազմակերպության հետ պայմանագիր կնքած այլ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում կազմակերպությունը կամ այդ անձինք մաքսային մարմին են ներկայացնում՝

1) սույն կարգի 5-րդ կետով սահմանված տեղեկանքը.

2) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ համաձայն N 2 ձևի, որով հավաստվում է, որ ապրանքները ներմուծվում են նախագծի իրականացման շրջանակում.

3) կազմակերպության կնքած ապրանքների մատակարարման պայմանագրի պատճենը (նույն պայմանագրի շրջանակում իրականացվող գործողությունների դեպքում պայմանագրի պատճենը մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում).

4) բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է նախագիծն իրականացնող կազմակերպությունը, իսկ ապրանքներն այլ կազմակերպության միջոցով ներմուծելու դեպքում, որպես ապրանքներն ստացող, նշված է կազմակերպության հետ պայմանագիր կնքած այլ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը հանդիսանում է պայմանագրի անմիջական կողմ, թե այլ կազմակերպություն):

9. Մաքսային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է մաքսատուրքից ազատման արտոնության կիրառությունը, եթե սույն կարգի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացված չեն կամ թերի են ներկայացված:

 

Ձև 1

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության

միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին»

համաձայնագրի համաձայն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»

ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման

պայմանագրի շրջանակներում սահմանված հարկային և մաքսային

արտոնությունների կիրառության կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ___

 

___ __________ 20    թ.

 

1. Սույնով հավաստվում է, որ

______________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն)

 

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում`

1) ներմուծում է _____________________________________________հազ. դրամ ընդհանուր արժեքով

               (գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

հետևյալ ապրանքները

______________________________________________________________________________________

(ապրանքների անվանումները, քանակը, գինը, գումարը, հաշիվ-ապրանքագրի, հարկային, մաքսային հայտարարագրի,

 

______________________________________________________________________________________,

ապրանքատրանսպորտային բեռնագրի համարները և տալու ամսաթվերը)

 

2) ____________________________________________________________________________________

(ապրանքներ մատակարարողի, ծառայություններ մատուցողի, աշխատանքներ կատարողի անվանումը (անունը, ազգանունը),

_____________________________________________ -ից ձեռք է բերում

գտնվելու վայրը (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն

 

հետևյալ ապրանքները (ծառայությունները, աշխատանքները) ________________________________

                                                              (ապրանքների (ծառայության,

______________________________________________________________________________________

աշխատանքի) անվանումները, քանակը, գինը, գումարը, հաշիվ-ապրանքագրի, ընդունման-հանձնման ակտի համարները և ամսաթվերը)

 

____________________________________________  հազ. դրամ ընդհանուր արժեքով:

(գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

 

Կազմակերպության պատասխանատու անձ _______________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Կ.Տ. (կնիք՝ առկայության դեպքում)

 

Ձև 2

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության

միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին»

համաձայնագրի համաձայն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»

ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման

պայմանագրի շրջանակներում սահմանված հարկային և մաքսային

արտոնությունների կիրառության կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ___

 

___ __________ 20    թ.

 

Սույնով հավաստվում է, որ ապրանքները ներմուծվում են տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի հիման վրա:

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապրանքները ստացող

______________________________________________________________________________________

(ապրանքները ստացող կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն)

 

2. Տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի անվանումը

______________________________________________________________________________________

 

3. Նախագծի անվանումը _______________________________________________________________

 

4. Երկիրը (տեխնիկատնտեսական համագործակցության մասով)

_______________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարություն

 

Կ.Տ. (կնիք՝ առկայության դեպքում)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական: