Գլխավոր տեղեկություն
Номер
N 814-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 31.05.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.05.2024
Дата вступления в силу
01.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2024 թվականի N 814-Ն

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


30.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 30-ի N 814-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված՝ արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) խմբաքանակի հաշվառման ու պահման իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ տնտեսավարող սուբյեկտն է պարզում կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին:

3. Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքների հիման վրա տեսչական մարմինն արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ընդունում է համապատասխան որոշում կամ արձակում կարգադրագիր:

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված որոշման մեջ նշվում է վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերաբերյալ:

5. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

6. Տեսչական մարմինը վարում է վտանգավոր արտադրանքի հաշվառման մատյան՝ համաձայն ձևի:

7. Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մատյանը նաև թվայնացվում է և պահպանվում տեսչական մարմնի բազայի ցանցում:

8. Տեսչական մարմնի կողմից վտանգավոր արտադրանքի մասին տեղեկատվությունը տրվում է շահագրգիռ մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Վտանգավոր արտադրանքի պահման գործընթացն իրականացնում է այն տնօրինող տնտեսավարող սուբյեկտը՝ իր միջոցների հաշվին, անձամբ կամ համապատասխան կազմակերպության միջոցով:

10. Վտանգավոր արտադրանքը պահվում է դրա համար նախատեսված սենյակում կամ սենյակի առանձին հատվածում, եթե սենյակի մնացած ապրանքների համար վտանգ չի ներկայացնում՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հրդեհային անվտանգության կանոնները:

 

Ձև

 

ՄԱՏՅԱՆ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN

ը/կ

Վտանգավոր արտադ-րանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Վտանգավոր արտադրանքի ներմուծման, արտադրման, իրացման տարեթիվը, ամիսը, օրը

Տուժողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը

Վտանգավոր արտադրանք արտադրող տնտեսա-վարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ

Վտանգավոր արտադրանք իրացնող տնտեսա-վարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ

Վտան-գավոր արտադ-րանք ներմուծող տնտեսա-վարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ

Վտան-գավոր արտադ-րանքի բացա-հայտման վայրը

Վտան-

գավոր արտադ-

րանքի բնույթը՝ վտանգավոր արտադրանքի հանգա-մանքների և պատճառների համառոտ

նկարագիրը

Արտադ-րանքը վտանգավոր ճանաչելու մասին որոշման համարը և կազմման տարեթիվը, ամսաթիվը

Վտան-գավոր արտադ-րանքի հետևանք-ները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան