Գլխավոր տեղեկություն
Номер
N 1016-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.07.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.07.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.07.2024
Дата вступления в силу
05.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2024 թվականի N 1016-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի «Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները, ազգային օպերատորի ընտրության ընթացակարգը հաստատելու և վերահսկող մարմին սահմանելու մասին» N 37-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․

2) որոշման նախաբանը «146-րդ հոդվածին» բառերից հետո լրացնել «, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 321․1-ին հոդվածի 5-րդ մասին» բառերով․

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով`

«3) Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի գործունեության դադարեցման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:»․

4) որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի․

5) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ ենթակետերով՝

«9) ապահովի տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ծրագրային ապահովման ծրագրային կոդի ամբողջական օրինակի (այդ թվում՝ բոլոր լրամշակումներից հետո համապատասխան արդիական տարբերակների) տրամադրումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին կամ այդ ծրագրային ապահովման ծրագրային կոդի ամբողջական օրինակի պահուստային պահպանումը «Էսքրոու (Escrow)» ծառայություններ մատուցող երրորդ ընկերության կողմից․

10) ապահովի, որ սերվերները, որոնց վրա աշխատելու է համապատասխան ծրագրային ապահովումը, և պահպանվելու են համապատասխան տվյալները, տեղակայված լինեն և պահպանվեն Հայաստանի Հանրապետությունում։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 4-ի N 1016-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 12-ի N 37-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են, «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին մասին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 321․1-ին հոդվածի 5-րդ մասին համապատասխան, ազգային օպերատորի գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 3-ի «Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 112-Ա որոշման համաձայն ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) կարող է դադարեցնել ազգային օպերատորի գործունեությունը՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 321․1-ին հոդվածի 1-ից 4-րդ մասերով սահմանված խախտումները ազգային օպերատորի կողմից մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի կատարելու դեպքում։

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը, ազգային օպերատորի կողմից կատարված` սույն կարգի 2-րդ կետում նշված խախտումների վերաբերյալ որոշումներն անբողոքարկելի դառնալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված փաստերը ներկայացնում է հանձնաժողովին։

4. Հանձնաժողովը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ազգային օպերատորին տրամադրում է ծանուցում, որտեղ նշվում են սույն կարգի 3-րդ կետում նշված փաստերը, ինչպես նաև տեղեկություններ՝ խախտումների ուսումնասիրության և գնահատման նիստի, այդ նիստի անցկացման վայրի, ամսաթվի, ժամի վերաբերյալ։

5. Հանձնաժողովը սույն կարգի 4-րդ կետում նշված խախտումների ուսումնասիրության և գնահատման նիստը գումարում է սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

6. Եթե սույն կարգի 4-րդ կետում նշված նիստին ներկայացված փաստերի ուսումնասիրության արդյունքում հաստատվում է, որ արձանագրված խախտումներն ազգային օպերատորի գործունեության դադարեցման հիմք չեն հանդիսանում, ապա կազմվում է եզրակացություն՝ ազգային օպերատորի գործունեության դադարեցման հիմքեր չլինելու վերաբերյալ։

7. Եթե սույն կարգի 4-րդ կետում նշված նիստին ներկայացված փաստերի ուսումնասիրության արդյունքում հաստատվում է, որ արձանագրված խախտումներն ազգային օպերատորի գործունեության դադարեցման հիմք են հանդիսանում, ապա կազմվում է եզրակացություն ազգային օպերատորի գործունեության դադարեցման վերաբերյալ։

8. Հանձնաժողովը կազմված եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ազգային օպերատորին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։

9. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 7-րդ կետում նշված եզրակացությունը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ազգային օպերատորի գործունեության դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

10. Ազգային օպերատորի գործունեության դադարեցման օր է համարվում սույն կարգի 9-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված օրը։

11. Ազգային օպերատորի գործունեության դադարեցման օրվան նախորդող օրը ազգային օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը տրամադրել տվյալ պահին իր մոտ առկա՝ Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրումներին առնչվող ամբողջ տեղեկատվությունը։»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. ՀարությունՅԱՆ


04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան