Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 184
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.12.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
27.12.2023
Дата вступления в силу
28.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 184

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ԹԻՎ 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 7-ի «Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 6 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի

դեկտեմբերի 27-ի թիվ 184 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 7-ի թիվ 6 որոշման մեջ կատարվող

 

1. Նախաբանում ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 19-րդ հոդվածին» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին» բառերով:

2. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Նշված որոշմամբ հաստատված՝ «Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթում՝

ա) տեքստում համապատասխան թվով և հոլովով «Կողմեր» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություններ» բառերով.

բ) 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոմիտեի հիմնական խնդիրն է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ներկայացուցիչների հետ սույն հիմնադրույթին համապատասխան խորհրդակցությունների անցկացումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ առևտրի հարցերով միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի առնչությամբ։

Իր գործունեությունն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր), Միության իրավունքի մասը կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով:».

գ) 6-րդ կետում՝

1-ին ենթակետում «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում» բառերով.

2-րդ ենթակետում «Մաքսային միության միասնական մաքսային սակագնի (այսուհետ՝ ՄՄ ՄՄՍ)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի» բառերով.

3-րդ ենթակետում «ՄՄ ՄՄՍ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի» բառերով.

6-րդ ենթակետը հանել.

7-րդ ենթակետում «Մաքսային միության միասնական մաքսային տարածք» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածք» բառերով.

8-րդ ենթակետը հանել.

9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9) Պայմանագրի 46-րդ հոդվածով սահմանված՝ երրորդ երկրների հետ առևտրում ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների՝ Միության մաքսային տարածքում սահմանման, կիրառման, երկարաձգման և չեղարկման.».

10-14-րդ ենթակետերը հանել.

15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15) այն ապրանքների միասնական ցանկում փոփոխությունների և լրացումների կատարման, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները.».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 151 և 152 ենթակետերով՝

«151) երրորդ երկրների հետ առևտրում անդամ պետության կողմից միակողմանի կարգով սահմանվող՝ ոչ սակագնային կարգավորման ժամանակավոր միջոցների կիրառում անդամ պետությունների կողմից.

152) ոչ սակագնային կարգավորման ոլորտում այլ հարցեր, որոնք վերապահված են Հանձնաժողովի իրավասությանը.».

16-րդ և 17-րդ ենթակետերում «օտարերկրյա պետությունների ծագում ունեցող և Մաքսային միության միասնական մաքսային տարածքի համար նախատեսված» բառերը փոխարինել «երրորդ երկրների ծագում ունեցող և Միության մաքսային տարածք ներմուծվող» բառերով.

դ) 14-րդ կետում [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան