Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 187
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.12.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
27.12.2023
Дата вступления в силу
28.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 187

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԵՂԱԾ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օդանավագնացային և օդանավակայանային ծառայությունների հասանելիությունն ապահովելու դեպքում հավասար սակագնային պայմանների տրամադրման մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվությունը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում եղած՝ Միության շրջանակներում օդանավագնացային և օդանավակայանային ծառայությունների հասանելիությունն ապահովելու դեպքում հավասար սակագնային պայմանների բացակայության հետ կապված խոչընդոտը որակել որպես սահմանափակում։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) Ա. Օ. Կոժոշևային՝ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված սույն որոշման 1-ին կետում նշված սահմանափակման վերացմանը։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) Վ. Ա. Սիմոնյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված սահմանափակման ներառումը Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում եղած սահմանափակումների ռեեստրի մեջ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: