ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 174 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 174 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (2-րդ հավելված) 203, 204, 18Х, 180, 201 և 202 ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«201 |
Կապիտալ ներդրումների պաշտպանության և խրախուսման մասին համաձայնագրի շրջանակներում տեղափոխվող ապրանքներ (Ռուսաստանի Դաշնության համար) | |
202 |
Արդյունաբերության պաշտպանական ճյուղերի արտադրական ու գիտատեխնիկական ձեռնարկությունների կոոպերացիայի մասին միջկառավարական պայմանագրերին համապատասխան տեղափոխվող ապրանքներ (Ռուսաստանի Դաշնության համար)»: | |
203 |
Ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով փոխադրվում են տրոհվող և ռադիոակտիվ նյութերի մատակարարման կոնտրակտին (պայմանագրին, համաձայնագրին) համապատասխան մեկ մատակարարման շրջանակներում նման նյութերի հետ միասին՝ ներառյալ փաթեթվածքը, տրանսպորտային փաթեթվածքի լրակազմերը և դրանց համար հարմարանքները, որոնց մասին տեղեկությունները նշված են տրանսպորտային փաթեթվածքի լրակազմերի կոնստրուկցիայի և (կամ) փոխադրման թույլտվության հավաստագրերում, տրոհվող և ռադիոակտիվ նյութերի տրանսպորտային փոխադրման, պահպանման, շահագործման, չափման և արտադրության համար սարքավորումները և կոմպլեկտավորող տարրերը, տրոհվող և ռադիոակտիվ նյութերի արտադրության ընթացքում առաջացող թափոնները և մնացորդները, փաստաթղթեր (Ռուսաստանի Դաշնության համար): | |
204 |
Ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով փոխադրվում են տրոհվող և ռադիոակտիվ նյութերի մատակարարման կոնտրակտի (պայմանագրի, համաձայնագրի) շրջանակներում նման նյութերից առանձին՝ ներառյալ փաթեթվածքը, տրանսպորտային փաթեթվածքի լրակազմերը և դրանց համար հարմարանքները, որոնց մասին տեղեկությունները նշված են տրանսպորտային փաթեթվածքի լրակազմերի կոնստրուկցիայի և (կամ) փոխադրման թույլտվության հավաստագրերում, տրոհվող և ռադիոակտիվ նյութերի տրանսպորտային փոխադրման, պահպանման, շահագործման, չափման և արտադրության համար սարքավորումները և կոմպլեկտավորող տարրերը, տրոհվող և ռադիոակտիվ նյութերի արտադրության ընթացքում առաջացող թափոնները և մնացորդները, փաստաթղթեր (Ռուսաստանի Դաշնության համար) | |
205 |
Մինչև 14 տարեկան երեխաների օգտագործման համար նախատեսված ապրանքներ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ենթարկվում են փոխադրման այլ առանձնահատկությունների (Ռուսաստանի Դաշնության համար) |
|
18Х |
Ապրանքների փոխադրման համար Հայաստանի Հանրապետությունում միակողմանիորեն կիրառվող այլ առանձնահատկություններ |
|
180 |
Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի համաձայն փոխադրվող ապրանքներ (Հայաստանի Հանրապետության համար)»։ |
2. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի 4-րդ բաժնում ( 8-րդ հավելված)՝
ա) բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Առևտրային փաստաթղթերը և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են մաքսային արժեքի որոշմանը»․
բ) 04200 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«04300 |
Մաքսային մարմնի և հայտարարատուի միջև խորհրդատվությունների անցկացման արդյունքում հայտարարատուին մաքսային մարմնի կողմից տրամադրված փաստաթուղթ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխանող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար արժեքային հիմքի հիմնավորված ընտրության նպատակով (Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար) |
04400 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշում»։ |
3. Այն հարկերի, գանձումների և այլ վճարների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (9-րդ հավելված)՝
ա) 2.3 ենթաբաժինը 3090 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 01-10 և 12-23 ապրանքային խմբերում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը, բացառությամբ այն ապրանքների, որոնց համար արտահանման մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ապրանքների արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 2068, 2021 թվականի ապրիլի 6-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող արևածաղկի ձեթի արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 546, 2021 թվականի փետրվարի 6-ի «Մաքսային միության մասին համաձայնագրերի մասնակից պետությունների տարածքների սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող հացահատիկային մշակաբույսերի արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 117 և 2022 թվականի մարտի 31-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող արևածաղկի քուսպի արտահանման մաքսատուրքի դրույքաչափի մասին» թիվ 532 որոշումներով |
3100 |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 ապրանքային խմբում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը, բացառությամբ հում նավթի, բնական գազի և հում նավթից ստացված ապրանքների, ինչպես նաև այն ապրանքների, որոնց համար արտահանման մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ապրանքների արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 2068 որոշմամբ |
3110 |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 28, 29 և 32-40 ապրանքային խմբերում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը, բացառությամբ այն ապրանքների, որոնց համար արտահանման մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2013 թվականի մարտի 29-ի «Հում նավթի և հում նավթից ստացված ապրանքների առանձին կատեգորիաների արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի |
3120 |
հաշվարկման և Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 276 որոշմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 45-48 ապրանքային խմբերում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը |
3130 |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 72 և 73 ապրանքային խմբերում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը, բացառությամբ այն ապրանքների, որոնց համար արտահանման մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ապրանքների արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 2068 որոշմամբ |
3140 |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 71, 74-76 և 78-81 ապրանքային խմբերում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը, բացառությամբ այն ապրանքների, որոնց համար արտահանման մաքսատուրքը սահմանված է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ապրանքների արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 2068 որոշմամբ |
3150» |
բ) 3.4 ենթաբաժինը 4250 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«Ծխելու էլեկտրոնային համակարգերի համար ակցիզներ |
4260 |
Ծխախոտ օգտագործելու համակարգերի համար ակցիզներ |
4270». |
գ) 3.6 ենթաբաժինը 9200 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«Եվրոպական միության անդամ պետություններում գրանցված մեկ բեռնատար ավտոմեքենայի կամ քարշակի բեռնային գործառնությունների և (կամ) վերակցորդման իրականացման համար հատուկ սահմանված վայրում գանձում առաջին օրվա ընթացքում մուտքի և տեղակայման ծառայությունների իրականացման համար |
9300»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|