Գլխավոր տեղեկություն
Номер
N 749-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2024
Дата вступления в силу
24.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2024 թվականի N 749-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 687-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխություններ՝

1) «147 քառ. մետր մակերեսով» բառերից առաջ լրացնել «41 180 000 դրամ շուկայական արժեքով» բառերով, իսկ «102.2 քառ. մետր մակերեսով» բառերից առաջ՝ «11 200 000 դրամ շուկայական արժեքով» բառերով.

2) «տասը» բառը փոխարինել «տասնհինգ» բառով.

3) «Երևան քաղաքի Նորք-Մարաշի վարչական շրջանի, Նորքի 11-րդ փողոցի N 62» բառերը փոխարինել «քաղաք Երևան, Նորք-Մարաշ Ա. Նալբանդյան փողոց 62» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման թիվ 146/0013 ու 147/0013 պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ