Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 157
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
14.11.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
14.11.2023
Дата вступления в силу
20.12.2023
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 157

քաղ. Մոսկվա

 

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽԻ 12-ՐԴ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 12-րդ բաժնում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի նոյեմբերի 14-ի

թիվ 157 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 12-րդ բաժնում կատարվող

 

1. Անվանումից հետո և 1-ին ենթաբաժնի չորրորդ պարբերության մեջ ՄՄ ԱՏԳ ԱԱ «4803 00» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «3924, 4014 և 4803 00» ծածկագրերով։

2. 4-րդ ենթաբաժնի 7-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«նշանակությունը, կիրառման եղանակը, մանրէազերծման անհրաժեշտությունը օգտագործելուց առաջ (դաշտանային բաժակների համար) (թույլատրվում է չներկայացնել կիրառման հրահանգը (բացի դաշտանային բաժակներից), եթե տվյալ արտադրանքի կիրառումը ակնհայտ է և հայտնի)․»։

3. 5-րդ ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Թորած ջրի մեջ դաշտանային բաժակներից վնասակար նյութերի միգրացիայի ցուցանիշները չպետք է գերազանցեն թույլատրելի մակարդակները՝ II գլխի 12-րդ բաժնի 12․6 հավելվածի համաձայն։»։

4. 1-ին աղյուսակը 48-րդ խմբից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-րդ և 40-րդ խմբերով.

 

«

Խումբ 39

Պլաստմասսաներ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ

3924-ից

Հիգիենայի կամ արդուզարդի իրեր պլաստմասսաներից

Խումբ 40

Կաուչուկ, ռետին և դրանցից պատրաստված արտադրատեսակներ

4014-ից

Հիգիենիկ արտադրատեսակներ վուլկանացված ռետինից

»:

 

5. Նշված բաժնի 12.1 հավելվածում արտադրանքի խմբին (տեսակին) վերաբերող 2-րդ դիրքը երկրորդ վանդակում «միջադիրներ» բառից հետո լրացնել «, դաշտանային բաժակներ» բառերով։

6. Նշված բաժնի 12.2 հավելվածում 2-րդ դիրքը առաջին վանդակում «միջադիրներ» բառից հետո լրացնել «, դաշտանային բաժակներ» բառերով։

7. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.6 հավելված.

 

«Հավելված 12.6

Սանիտարահամաճարակաբանական

վերահսկողության (հսկողության) ենթակա

արտադրանքին (ապրանքներին)

ներկայացվող միասնական

սանիտարահամաճարակաբանական և

հիգիենիկ պահանջների II գլխի 12-րդ բաժնի

 

Թորած ջրի մեջ դաշտանային բաժակներից վնասակար նյութերի միգրացիայի ցուցանիշները

 

Նյութի անվանումը

Որոշվող ցուցանիշը

Թույլատրելի արժեքը

1. Պոլիօրգանոսիլաքսաններ (սիլիկոններ)

Ֆորմալդեհիդ

մեթիլային սպիրտ

0,1 մգ/լ-ից ոչ ավելի

0,2 մգ/լ-ից ոչ ավելի

2. Ռետինների և լատեքսների բոլոր տեսակները

թիուրամ

ցիմատ

էթիլցիմատ

դիֆենիլգուանիդին

կապտաքս

ալտաքս

դիբութիլֆտալատ,

ցինկի իոններ

0,5 մգ/լ-ից ոչ ավելի

0,03 մգ/լ-ից ոչ ավելի

0,01 մգ/լ-ից ոչ ավելի

1,0 մգ/լ-ից ոչ ավելի

0,15 մգ/լ-ից ոչ ավելի

0,15 մգ/լ-ից ոչ ավելի

0,25 մգ/լ-ից ոչ ավելի

1,0 մգ/լ-ից ոչ ավելի

3. Ստիրոլային

ստիրոլ

0,01 մգ/լ-ից ոչ ավելի

4. Մեթիլենստիրոլային

մեթիլստիրոլ

0,1 մգ/լ-ից ոչ ավելի

5. Իզոպրենային

իզոպրեն

0,01 մգ/լ-ից ոչ ավելի

6. Քլորոպրենային (նաիրիտ)

քլորոպրեն

0,1 մգ/լ-ից ոչ ավելի»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: