Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 115
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.04.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
15.08.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
15.08.2023
Дата вступления в силу
01.04.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2023 թվականի

թիվ 115

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 191 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ջրային տրանսպորտով ներմուծման համար նախատեսվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.09.23 թիվ 146, ԵՏՀԿ 26.03.24 թիվ 26)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Վ. Նազարենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի օգոստոսի 15-ի

թիվ 115 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ջրային տրանսպորտով ներմուծման համար նախատեսվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող

 

1. 4-րդ կետի երկրորդ-չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով. https://www.w3.org/TR/xml/;

«Namespaces in XML 1.0 (Third Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով. https://www.w3.org/TR/REC-xml-names/;

«XML Schema Part 1: Structures Second Edition» և «XML Schema Part 2: Datatypes»՝ հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեներով՝ https://www.w3.org /TR/xmlschema-1/ և https://www.w3.org/TR/xmlschema-2/.»։

2. 1-ին աղյուսակում՝

ա) 3-րդ սյունակում՝ 3-րդ դիրքում «1.1.0» թվանշանները փոխարինել «2.0.0» թվանշաններով.

բ) 3-րդ սյունակում 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«urn:EEC:R:039:VesselPreliminaryInformation:v2.0.0»;

գ) 3-րդ սյունակում 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«EEC_R_039_VesselPreliminaryInformation_v2.0.0.xsd».

3. 3-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Աղյուսակ 3

 

Ջրային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի վավերապայմանների կազմը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: