Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 150
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (18.11.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
17.10.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
17.10.2023
Дата вступления в силу
18.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2023 թվականի

թիվ 150

քաղ. Մոսկվա

 

ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 38 որոշմամբ հաստատված՝ Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման տեղեկատվական ապահովման ոլորտում ընդհանուր գործընթացների իրագործման կանոններում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր

պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հոկտեմբերի 17-ի

թիվ 150 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման տեղեկատվական ապահովման ոլորտում ընդհանուր գործընթացների իրագործման կանոններում կատարվող

 

1. 2-րդ կետի չորրորդ պարբերությունը լրացնել «, ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման ու զարգացման հարցերին առնչվող՝ Միության մարմինների ակտերով, և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում Միության իրավունքի կազմում ընդգրկվող այլ ակտերով սահմանված իմաստներով» բառերով։

2. 4-րդ կետում՝

ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

ա) լիազորված մարմինների միջև հետևյալ տեղեկությունների օպերատիվ փոխանակման ապահովում՝

անդամ պետությունների տարածքների միջև տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասին, նշանակման վայր այդ արտադրանքի խմբաքանակների ժամանման մասին՝ ներառյալ տրամադրված (այդ թվում՝ փոխարինման համար) և առգրավված (մարված) բուսասանիտարական հավաստագրերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մարտի 28-ի թիվ 43 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբաքանակների հետագծելիության կարգին (այսուհետ՝ Հետագծելիության կարգ) համապատասխան տեղեկատվությունը (առկայության դեպքում).

երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասին, առաքման վայր այդ արտադրանքի խմբաքանակների ժամանման մասին, եթե այդ խմբաքանակների ժամանման վայրը գտնվում է մի անդամ պետության տարածքում, իսկ մաքսային ձևակերպման ավարտի վայրը՝ այլ անդամ պետության տարածքում՝ ներառյալ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով տրամադրված բուսասանիտարական հավաստագրերի մասին տեղեկատվությունը և Հետագծելիության կարգին համապատասխան տեղեկատվությունը (առկայության դեպքում).

անդամ պետությունների տարածքների միջև կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը տեղափոխելիս նշանակման վայրի պետության լիազորված մարմնի հարցմամբ բուսասանիտարական հավաստագրի տրամադրման (չտրամադրման) փաստի մասին (նշելով բուսասանիտարական հավաստագրի վավերապայմանները).

կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս հայտնաբերված հետևյալ խախտումների մասին՝

կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ ներկայացված բուսասանիտարական հավաստագրի ճանաչումը կեղծ կամ անվավեր.

բուսասանիտարական հավաստագրի՝ ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներին կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի համապատասխանությունը չհաստատելու ճանաչում.

նշանակման վայրի պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձին չծանուցելը կամ կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար կարանտինային հսկողության վերցված արտադրանքն այդ անձին չտրամադրելը.

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի նույնականացման համարի և նույնականացման միջոցների (առկայության դեպքում) անհամապատասխանությունը կարանտինային հսկողության վերցված արտադրանքի այդ խմբաքանակի առնչությամբ ձևավորված տեղեկատվությանը.».

բ) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ) լիազորված մարմինների հարցումներով հետևյալ տեղեկությունների փոխանակման ապահովում՝

Միության մաքսային տարածքից մյուս անդամ պետությունների տարածքներով երրորդ երկրներ արտահանվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասով լիազորված մարմինների կողմից տրամադրված (այդ թվում՝ փոխարինման համար) բուսասանիտարական հավաստագրերի մասին.

անդամ պետությունների տարածքների միջև մյուս անդամ պետությունների տարածքներով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասով լիազորված մարմինների կողմից տրամադրված (այդ թվում՝ փոխարինման համար) բուսասանիտարական հավաստագրերի մասին.

երրորդ երկրներից Միության մաքսային տարածք մյուս անդամ պետությունների տարածքներով ներմուծվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասով երրորդ երկրների լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրված (այդ թվում՝ փոխարինման համար) բուսասանիտարական հավաստագրերի մասին։»։

3. 8-րդ կետում՝

ա) «դ» ենթակետը «տրամադրված» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ փոխարինման համար)» բառերով.

բ) «ե» ենթակետում «հինգերորդ-յոթերորդ» բառերը փոխարինել «վեցերորդ-իններորդ» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա»-«ժդ» ենթակետերով՝

«ժա) անդամ պետությունների տարածքների միջև մյուս անդամ պետությունների տարածքներով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասով տրամադրված (այդ թվում՝ փոխարինման համար) բուսասանիտարական հավաստագրերի մասին տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին՝ հարցման հիման վրա.

ժբ) երրորդ երկրներից Միության մաքսային տարածք մյուս անդամ պետությունների տարածքներով ներմուծվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասով էլեկտրոնային եղանակով ձևակերպված՝ ստացված (այդ թվում՝ փոխարինման համար) բուսասանիտարական հավաստագրերի մասին տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին՝ հարցման հիման վրա.

ժգ) հետագծելիության ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների նույնականացման համարների, նշանակման վայր այդ արտադրանքի խմբաքանակների ժամանման մասին տեղեկությունների, ինչպես նաև անդամ պետությունների տարածքների միջև տեղափոխվող և, Հետագծելիության կարգի համաձայն, հետագծելիության ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասին տեղեկությունների ներկայացում մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ.

ժդ) հետագծելիության ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների նույնականացման համարների, առաքման վայր այդ արտադրանքի խմբաքանակների ժամանման մասին տեղեկությունների, ինչպես նաև Միության մաքսային տարածք ներմուծվող և, Հետագծելիության կարգի համաձայն, հետագծելիության ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասին տեղեկությունների ներկայացում մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ։»։

4. Նշված կանոնների թիվ 1 հավելվածի 1-ին նկարը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

« Ներմուծեք նկարագրությունը_23523

 

Նկ. 1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մասին տեղեկությունների փոխանակման ֆունկցիոնալ սխեմա՝ ներառյալ բուսասանիտարական հավաստագրի մասին տեղեկատվությունը և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբաքանակների հետագծելիության կարգին համապատասխան տեղեկատվությունը»։

 

5. Նշված կանոնների թիվ 2 հավելվածում՝

ա) 3-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Աղյուսակ 3

 

Անդամ պետությունների տարածքների միջև տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մասին անդամ պետությունների լիազորված մարմինների միջև փոխանցվող (այդ թվում նաև՝ հարցմանն ի պատասխան) տեղեկությունների կազմը՝ ներառյալ բուսասանիտարական հավաստագրի մասին տեղեկատվությունը և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբաքանակների հետագծելիության կարգին համապատասխան տեղեկատվությունը (առկայության դեպքում)

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի նկարագրությունը

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մասին

 

1

1.1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակը խմբաքանակում

 

0..1

1.2. Արտահանողը

տեղեկատվություն արտահանողի մասին

տարրը նախատեսված է արտահանողի գրանցման երկիրը, անվանումը, կազմակերպաիրավական ձևը, նույնականացուցիչը, հասցեն և կոնտակտային վավերապայմանները նշելու համար

1

1.3. Ստացողը

տեղեկատվություն ստացողի մասին

տարրը նախատեսված է ստացողի գրանցման երկիրը, անվանումը, կազմակերպաիրավական ձևը, նույնականացուցիչը, հասցեն և կոնտակտային վավերապայմանները նշելու համար

1

1.4. Ներմուծման հայտագրված կետը

տեղեկատվություն ներմուծման հայտագրված կետի մասին

 

0..1

1.5. Տարբերակիչ նշանները (մականշվածքը)

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի տարբերակիչ նշանների (մականշվածքի) մասին

 

0..*

1.6. Տրանսպորտային փոխադրման հայտագրված եղանակը

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փոխադրման մասին

նշվում է տրանսպորտային փոխադրման եղանակի մասին տեղեկատվությունը

1

1.7. Վարակազերծում

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի վարակազերծման մասին

տարրը նախատեսված է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մշակման ամսաթվի, եղանակի, կիրառվող քիմիկատների, դրանց կոնցենտրացիայի, դոզայի, մշակման ժամանակի և ջերմաստիճանի մասին տեղեկություններ, ինչպես նաև կարանտինային հսկողության վերցված արտադրանքի մշակման մասին լրացուցիչ տեղեկատվություն նշելու համար

0..*

2. Տեղեկություններ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի միավորի մասին

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի միավորի մասին

տարրը նախատեսված է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի միավորի մանրամասն նկարագրության համար

1..*

2.1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (խմբաքանակի միավորների) քանակը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (խմբաքանակի միավորների) քանակը

 

1

2.2. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը

 

1

2.3. Բույսի բուսաբանական անվանումը

բույսի բուսաբանական անվանումը

նշվում է բույսի բուսաբանական անվանումը լատիներենով

0..1

2.4. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

ապրանքների (ապրանքների խմբի) ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան

նշվում է ծածկագիրը՝ առնվազն 4 նիշի մանրամասնեցմամբ

0..1

2.5. Տեղեկություններ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաթեթվածքի մասին

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաթեթվածքի նկարագրության և տեղերի քանակի մասին

տարրը նախատեսված է փաթեթվածքի տեսակի, մականշվածքի և տեղերի քանակի մասին տեղեկություններ նշելու համար

1..*

2.6. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման վայրը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման վայրը

տարրը նախատեսված է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման վայրի երկրի, տարածաշրջանի, շրջանի, քաղաքի (բնակավայրի) մասին տեղեկություններ նշելու համար

1

3. Բուսասանիտարական հավաստագիրը

տեղեկատվություն բուսասանիտարական հավաստագրի (փոխարինման համար տրված բուսասանիտարական հավաստագրի) մասին

 

1..*

3.1. Փաստաթղթի համարը

բուսասանիտարական հավաստագրի համարը

 

1

3.2. Փաստաթղթի տրման ամսաթիվը

բուսասանիտարական տրման ամսաթիվը

 

1

3.3. Փաստաթղթի ձևաթղթի համարը

պատրաստման ժամանակ փաստաթղթի ձևաթղթին տրված համարը

 

0..1

3.4. Բուսասանիտարական հավաստագրի գործողության ավարտի ամսաթիվը

բուսասանիտարական հավաստագրի գործողության ավարտի ամսաթիվը

 

0..1

3.5. Փոխարինման համար տրված հավաստագրի հատկանիշը

փոխարինման համար տրված հավաստագիրը որոշող հատկանիշը

տարրի հնարավոր արժեքները՝

1՝ փոխարինման համար տրված հավաստագիր.

0՝ փոխարինման համար տրված չհամարվող հավաստագիր

0..1

3.6. Տեղեկություններ այն բուսասանիտարական հավաստագրի մասին, որի փոխարեն տրվում է նոր բուսասանիտարական հավաստագիր

տեղեկատվություն այն բուսասանիտարական հավաստագրի մասին, որի փոխարեն տրվում է նոր բուսասանիտարական հավաստագիր

տարրը նախատեսված է այն բուսասանիտարական հավաստագրի համարը և տրման ամսաթիվը նշելու համար, որի փոխարեն տրվում է նոր բուսասանիտարական հավաստագիր

0..1

3.7. Փաստաթուղթը տրամադրած՝ բույսերի կարանտինի և պաշտպանության հարցերով կազմակերպությունը (բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինը (լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը))

բուսասանիտարական հավաստագիրը տրամադրած կազմակերպությունը, անդամ պետության համար նշվում է անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինը (լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը)

տարրը նախատեսված է բուսասանիտարական հավաստագիրը տրամադրած կազմակերպության մասին տեղեկություններ նշելու համար, անդամ պետության համար նշվում է անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինը (լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը)

1

3.8. Բուսասանիտարական հավաստագրի տրման երկիրը

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակն արտահանող երկրի մասին

 

1

3.9. Բուսասանիտարական հավաստագրի տրման վայրը

տեղեկատվություն բուսասանիտարական հավաստագրի տրման վայրի մասին

տարրը նախատեսված է երկրի, շրջանի, քաղաքի, բնակավայրի մասին տեղեկություններ նշելու համար

0..1

3.10. Նշանակման երկիրը

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը ներմուծող երկրի մասին

 

1

3.11. Նշանակման վայրի պետության բույսերի կարանտինի և պաշտպանության հարցերով կազմակերպությունը (բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինը (լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը))

նշանակման վայրի պետության լիազորված մարմինը կամ լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը

տարրը նախատեսված է նշանակման վայրի պետության լիազորված մարմնի կամ լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանման մասին տեղեկություններ նշելու համար

0..1

3.12. Պաշտոնատար անձը

տեղեկատվություն բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի պաշտոնատար անձի մասին

տարրը նախատեսված է բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.-ի և պաշտոնի մասին տեղեկություններ նշելու համար

1

3.13. Լրացուցիչ հայտարարագիր

լրացուցիչ հայտարարագիր

լրացուցիչ հայտարարագրի տեքստային նկարագրությունը

0..1

3.14. Բուսասանիտարական հավաստագրի հավելվածը

տեղեկատվություն բուսասանիտարական հավաստագրին կցված փաստաթղթի մասին

տարրը նախատեսված է կցված փաստաթղթի համարի, տեսակի, անվանման, տրման ամսաթվի մասին տեղեկություններ նշելու համար (կցելով փաստաթղթի տեքստը PDF և (կամ) XML ձևաչափով (անհրաժեշտության դեպքում))

0..*

4. Տեղեկություններ հետագծելիության մասին

   

0..1

4.1. Խմբաքանակի նույնականացման համարը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակին տրված համարը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբաքանակի հետագծելիության կարգին համապատասխան

այն խմբաքանակի համարը, որի մասով անդամ պետության լիազորված մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ

1

4.2. Այն խմբաքանակների նույնականացման համարները, որոնցից ձևավորվել է հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակը

   

0..*

4.3. Հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի բաժանումից հետո ձևավորված նույնականացման համարները

   

0..*

4.4. Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի կազմման ամսաթիվը և համարը

   

0..1

4.5. Միության մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ժամանման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը

 

կարանտինային հսկողության վերցված՝ ներմուծվող արտադրանքի համար

0..1

4.6. Տրանսպորտային միջոցի համարը

տեղեկատվություն տրանսպորտային միջոցի համարի մասին

 

0..1

4.7. Տեղեկություններ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) արդյունքների մասին

կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտի և կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացության համարը (առկայության դեպքում)

 

0..1

4.8. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակն արտադրողը

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակն արտադրողի անվանման մասին (երրորդ երկրների համար) (առկայության դեպքում)

երրորդ երկրների համար

0..1

 

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 աղյուսակով՝

 

«Աղյուսակ 31

 

Երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող կամ Միության մաքսային տարածքից երրորդ երկրներ արտահանվող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մասին անդամ պետությունների լիազորված մարմինների միջև փոխանցվող (այդ թվում նաև հարցմանն ի պատասխան) տեղեկությունների կազմը՝ ներառյալ բուսասանիտարական հավաստագրի մասին տեղեկատվությունը և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբաքանակների հետագծելիության կարգին համապատասխան տեղեկատվությունը (առկայության դեպքում).

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի նկարագրությունը

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մասին

 

1

1.1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակը խմբաքանակում

 

0..1

1.2. Արտահանողը

տեղեկատվություն արտահանողի մասին

տարրը նախատեսված է արտահանողի գրանցման երկիրը, անվանումը, կազմակերպաիրավական ձևը, նույնականացուցիչը, հասցեն և կոնտակտային վավերապայմանները նշելու համար

1

1.3. Ստացողը

տեղեկատվություն ստացողի մասին

տարրը նախատեսված է ստացողի գրանցման երկիրը, անվանումը, կազմակերպաիրավական ձևը, նույնականացուցիչը, հասցեն և կոնտակտային վավերապայմանները նշելու համար

1

1.4. Ներմուծման հայտագրված կետը

տեղեկատվություն ներմուծման հայտագրված կետի մասին

 

0..1

1.5. Տարբերակիչ նշանները (մականշվածքը)

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի տարբերակիչ նշանների (մականշվածքի) մասին

 

0..*

1.6. Տրանսպորտային փոխադրման հայտագրված եղանակը

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փոխադրման մասին

նշվում է տրանսպորտային փոխադրման եղանակի մասին տեղեկատվությունը

1

1.7. Վարակազերծում

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի վարակազերծման մասին

տարրը նախատեսված է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մշակման ամսաթվի, եղանակի, կիրառվող քիմիկատների, դրանց կոնցենտրացիայի, դոզայի, մշակման ժամանակի և ջերմաստիճանի մասին տեղեկություններ, ինչպես նաև կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խնբաքանակի մշակման մասին լրացուցիչ տեղեկատվություն նշելու համար

0..*

2. Տեղեկություններ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի միավորի մասին

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի միավորի մասին

տարրը նախատեսված է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի միավորի մանրամասն նկարագրության համար

1..*

2.1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի միավորների) քանակը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի միավորների) քանակը

 

1

2.2. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը

 

1

2.3. Բույսի բուսաբանական անվանումը

բույսի բուսաբանական անվանումը

նշվում է բույսի բուսաբանական անվանումը լատիներենով

0..1

2.4. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

ապրանքների (ապրանքների խմբի) ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան

նշվում է ծածկագիրը՝ առնվազն 4 նիշի մանրամասնեցմամբ

0..1

2.5. Տեղեկություններ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաթեթվածքի մասին

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաթեթվածքի նկարագրության և տեղերի քանակի մասին

տարրը նախատեսված է փաթեթվածքի տեսակի, մականշվածքի և տեղերի քանակի մասին տեղեկություններ նշելու համար

1..*

2.6. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման վայրը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման վայրը

տարրը նախատեսված է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ծագման վայրի երկրի, տարածաշրջանի, շրջանի, քաղաքի (բնակավայրի) մասին տեղեկություններ նշելու համար

1

3. Բուսասանիտարական հավաստագիրը

տեղեկատվություն բուսասանիտարական հավաստագրի (փոխարինման համար տրված բուսասանիտարական հավաստագրի) մասին

 

1..*

3.1. Փաստաթղթի համարը

բուսասանիտարական հավաստագրի համարը

 

1

3.2. Փաստաթղթի տրման ամսաթիվը

բուսասանիտարական հավաստագրի տրման ամսաթիվը

 

1

3.3. Փաստաթղթի ձևաթղթի համարը

պատրաստման ժամանակ փաստաթղթի ձևաթղթին տրված համարը

 

0..1

3.4. Բուսասանիտարական հավաստագրի գործողության ավարտի ամսաթիվը

բուսասանիտարական հավաստագրի գործողության ավարտի ամսաթիվը

 

0..1

3.5. Փոխարինման համար տրված հավաստագրի հատկանիշը

փոխարինման համար տրված հավաստագիրը որոշող հատկանիշը

տարրի հնարավոր արժեքները՝

1՝ փոխարինման համար տրված հավաստագիր.

0՝ փոխարինման համար տրված չհամարվող հավաստագիր

0..1

3.6. Տեղեկություններ այն բուսասանիտարական հավաստագրի մասին, որի փոխարեն տրվում է նոր բուսասանիտարական հավաստագիր

տեղեկատվություն այն բուսասանիտարական հավաստագրի մասին, որի փոխարեն տրվում է նոր բուսասանիտարական հավաստագիր

տարրը նախատեսված է այն բուսասանիտարական հավաստագրի համարը և ամսաթիվը նշելու համար, որի փոխարեն տրվում է նոր բուսասանիտարական հավաստագիր

0..1

3.7. Փաստաթուղթը տրամադրած՝ բույսերի կարանտինի և պաշտպանության հարցերով կազմակերպությունը (բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինը (լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը))

բուսասանիտարական հավաստագիրը տրամադրած կազմակերպությունը, անդամ պետության համար նշվում է անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինը (լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը)

տարրը նախատեսված է բուսասանիտարական հավաստագիրը տրամադրած կազմակերպության մասին տեղեկություններ նշելու համար, անդամ պետության համար նշվում է անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինը (լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը)

1

3.8. Բուսասանիտարական հավաստագրի տրման երկիրը

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակն արտահանող երկրի մասին

 

1

3.9. Բուսասանիտարական հավաստագրի տրման վայրը

տեղեկատվություն բուսասանիտարական հավաստագրի տրման վայրի մասին

տարրը նախատեսված է երկրի, շրջանի, քաղաքի, բնակավայրի մասին տեղեկություններ նշելու համար

0..1

3.10. Նշանակման երկիրը

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը ներմուծող երկրի մասին

 

1

3.11. Նշանակման վայրի պետության բույսերի կարանտինի և պաշտպանության հարցերով կազմակերպությունը (բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինը (լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը))

նշանակման վայրի պետության լիազորված մարմինը կամ լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը

տարրը նախատեսված է նշանակման վայրի պետության լիազորված մարմնի կամ լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանման մասին տեղեկություններ նշելու համար

0..1

3.12. Պաշտոնատար անձը

տեղեկատվություն բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի պաշտոնատար անձի մասին

տարրը նախատեսված է բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.-ի և պաշտոնի մասին տեղեկություններ նշելու համար

1

3.13. Լրացուցիչ հայտարարագիր

լրացուցիչ հայտարարագիր

լրացուցիչ հայտարարագրի տեքստային նկարագրությունը

0..1

3.14. Բուսասանիտարական հավաստագրի հավելվածը

տեղեկատվություն բուսասանիտարական հավաստագրին կցված փաստաթղթի մասին

տարրը նախատեսված է կցված փաստաթղթի համարի, տեսակի, անվանման, տրման ամսաթվի մասին տեղեկություններ նշելու համար (կցելով փաստաթղթի տեքստը PDF և (կամ) XML ձևաչափով (անհրաժեշտության դեպքում))

0..*

4. Տեղեկություններ հետագծելիության մասին

   

0..1

4.1. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի նույնականացման համարը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակին տրված համարը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբաքանակի հետագծելիության կարգին համապատասխան

այն խմբաքանակի համարը, որի մասով անդամ պետության լիազորված մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ

1

4.2. Այն խմբաքանակների նույնականացման համարները, որոնցից ձևավորվել է հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակը

   

0..*

4.3. Հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի բաժանումից հետո ձևավորված նույնականացման համարները

   

0..*

4.4. Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի կազմման ամսաթիվը և համարը

   

0..1

4.5. Միության մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ժամանման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը

 

կարանտինային հսկողության վերցված՝ ներմուծվող արտադրանքի համար

0..1

4.6. Տրանսպորտային միջոցի համարը

տեղեկատվություն տրանսպորտային միջոցի համարի մասին

 

0..1

4.7. Տեղեկություններ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) արդյունքների մասին

կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտի և կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացության համարը (առկայության դեպքում)

 

0..1

4.8. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակն արտադրողը

տեղեկատվություն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակն արտադրողի անվանման մասին (երրորդ երկրների համար) (առկայության դեպքում)

երրորդ երկրների համար

0..1

».

 

գ) 4-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Աղյուսակ 4

 

Հարցման մեջ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից փոխանցվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասին տեղեկությունների կազմը՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբաքանակների հետագծելիության կարգին համապատասխան տեղեկատվությունը (առկայության դեպքում) և Միության մաքսային տարածքից մյուս անդամ պետությունների տարածքներով երրորդ երկրներ արտահանվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասով տրամադրված (այդ թվում՝ փոխարինման համար) բուսասանիտարական հավաստագրերի մասին, անդամ պետությունների տարածքների միջև տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասով տրամադրված (այդ թվում՝ փոխարինման համար) բուսասանիտարական հավաստագրերի մասին, երրորդ երկրներից Միության մաքսային տարածք մյուս անդամ պետությունների տարածքներով ներմուծվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների մասով էլեկտրոնային եղանակով տրամադրված (այդ թվում՝ փոխարինման համար) բուսասանիտարական հավաստագրերի մասին տեղեկատվությունը

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Բուսասանիտարական հավաստագրի համարը

բուսասանիտարական հավաստագրի համարը

եզակի նույնականացման համարը, որն ապահովում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների հետագծելիությունը

0..1

2. Խմբաքանակի նույնականացման համարը

   

0..1

3. Փաստաթղթի տրման ամսաթիվը

բուսասանիտարական հավաստագրի տրման ամսաթիվը

 

0..1

4. Փաստաթղթի տրման երկիրը

բուսասանիտարական հավաստագրի տրման երկիրը

 

0..1

».

դ) 5-րդ աղյուսակը հանել.

ե) 6-րդ աղյուսակի երրորդ սյունակում 1-ին դիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«5՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի նույնականացման համարի և նույնականացման միջոցների (առկայության դեպքում) անհամապատասխանությունը կարանտինային հսկողության վերցված արտադրանքի այդ խմբաքանակի առնչությամբ ձևավորված տեղեկատվությանը».

զ) 7-րդ աղյուսակի երրորդ սյունակում 5-րդ դիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«5՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի նույնականացման համարի և նույնականացման միջոցների (առկայության դեպքում) անհամապատասխանությունը կարանտինային հսկողության վերցված արտադրանքի այդ խմբաքանակի առնչությամբ ձևավորված տեղեկատվությանը».

է) 8-րդ աղյուսակի երրորդ սյունակում 4.3 դիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«5՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի նույնականացման համարի և նույնականացման միջոցների (առկայության դեպքում) անհամապատասխանությունը կարանտինային հսկողության վերցված արտադրանքի այդ խմբաքանակի առնչությամբ ձևավորված տեղեկատվությանը»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: