ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 593-Ա
ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2024 թվականի հունիսի 24-25-ը ներառյալ գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)՝ Եվրոպայի խորհրդի «Օժանդակություն ՄԻԵԴ վճիռների կատարման ներպետական կարողություններին» ծրագրի շրջանակում Ազգային մակարդակում ՄԻԵԴ վճիռների կատարման համակարգող կառույցների առաջին տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին՝ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |