Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-122-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.643
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.05.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.05.2009
Дата вступления в силу
04.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի մայիսի 19-ին 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Oրենք) 14-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Հիմնադրի որոշմամբ լիազորված պետական մարմնի լիազորությունները` որպես պատվիրակված լիազորություն, կարող են փոխանցվել համայնքի ղեկավարին կամ այլ մարմնի:»:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետը «հիմնադրամի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 25.1. Պետական կազմակերպության հիմնադրի լիազորությունների օտարումը

 

1. Պետական կազմակերպության հիմնադրի որոշմամբ նրա լիազորությունները կարող են փոխանցվել համայնքին:

2. Համայնքին փոխանցված պետական կազմակերպությունը վերակազմակերպվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. մայիսի 27
Երևան
 ՀՕ-122-Ն