ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 մայիսի 2024 թ. |
N 128-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու` 2022 թվականի դեկտեմբերի 27-ի հ.693-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 70,000,000 (յոթանասուն միլիոն) դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 69,998,022 (վաթսունինը միլիոն ինը հարյուր իննսունութ հազար քսաներկու) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 14,394 (տասնչորս հազար երեք հարյուր իննսունչորս) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 4,863 (չորս հազար ութ հարյուր վաթսուներեք) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
2. «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 688,167,993 (վեց հարյուր ութսունութ միլիոն հարյուր վաթսունյոթ հազար ինը հարյուր իննսուներեք) դրամ, որը կազմում է 141,511 (հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր տասնմեկ) հատ 4,863 (չորս հազար ութ հարյուր վաթսուներեք) դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մայիսի 14 Երևան |
Հավելված |
Կազմված է ----- ----------2024թ. Բաղկացած է 2 թերթից Տպագրված է ընդամենը 5 օրինակից Օրինակ -- |
Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 14.05.2024թ. N 128-Ա որոշմամբ
ՀՀ Երևանի քաղաքապետ՝
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ |
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ
29.12.2003թ., գրանցման թիվ 222.120.00256 վկայական 03 Ա 061846 ՀՎՀՀ 02234505
12.05.2010թ. գրանցված կանոնադրության թիվ _______ փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից “____”_____ 2024 թ. |
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
ք. Երևան 2024թ.
Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 688,167,993 (վեց հարյուր ութսունութ միլիոն հարյուր վաթսունյոթ հազար ինը հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ, բաժանված 141,511 (հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր տասնմեկ) (սովորական) բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 4,863 (չորս հազար ութ հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ անվանական արժեքով:
Ընկերության բոլոր 141,511 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:
Սույն փոփոխությունը հանդիսանում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության 12.05.2010թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը: