Գլխավոր տեղեկություն
Номер
N 740-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2024-19.07.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2024
Дата вступления в силу
24.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2024 թվականի N 740-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև 2027 թվականի ապրիլի 25-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 740-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա- վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տե-ղեկու- թյուն-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

7308909809

Մետա-ղական կոնստրուկ-ցիա արևային վահա-նակների տեղա-կայման համար

Մետաղական կոնստրուկ-ցիաներ սև մետաղից՝ ցինկապատ, արևային վահանակների տեղադրման համար՝
իր հավաքման դետալներով

(չհավաքված)

կգ

430 000

Չինաստան

Չինաստան

295 000 000

 

2.

8544499108

Ալյումինե մալուխ

80 Վ-ից ավելի մինչև 1000 Վ ուժային ալյումինե մալուխ 3X240 մմ^2, ծայրակալներով չհամալրված, 0,51 մմ-ից ավելի մեկուսիչով

կգ

32 500

Չինաստան

Չինաստան

44 000 000

 

3.

8544601000

Հաստատուն հոսանքի մալուխ

պղնձից

Հաստատուն հոսանքի 1500վ մալուխ պղնձից 1X6 մմ^2

կգ

7 700

Չինաստան

Չինաստան

35 000 000

 

4.

8544499108

Ալյումինե մալուխ

80Վ-ից ավելի մինչև 1000Վ ալյումինե մալուխ 1X120 մմ^2, ծայրակալներով չհամալրված, 051մմ-ից

ավելի մեկուսիչով

կգ

400

Չինաստան

Չինաստան

820 000

 

5.

8504229000

Կոմպակտ ենթակայան

10/0.8 կՎ 6600 կՎԱ

լարման ենթակայան՝ հեղուկ դիէլեկտրիկով

հատ

3

Չինաստան

Չինաստան

212 500 000

 

6.

7308909809

Մետա-ղական կոնստ-րուկցիա

սև մետաղից՝ ցինկապատ մալուխատար

կգ

7 500

Չինաստան

Չինաստան

9 275 000

 

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

3816000000

Հրահեստ շաղախ

Հրահեստ ցեմենտներ, շինարարական շաղախ, բետոններ և նույնանման բաղադրու-թյուններ

կգ

3 750 000

Թուրքիա Ավստրիա Վրաստան

Թուրքիա Ավստրիա Վրաստան

1 620 000 000

 

2.

6806900000

Ջերմա-մեկուսիչ շերտեր

Մետա-ղաձուլման վառարանի շերեփի հատակի և պատերի ջերմամեկուսիչ շերտեր՝ հրակայուն

հանքանյութերից

կգ

420 000

Թուրքիա Վրաստան

Թուրքիա Վրաստան

260 000 000

 

3.

6902900000

Հրակայուն աղյուսներ

Հրակայուն աղյուսներ մետաղաձուլման վառարանում օգտագործվող

կգ

2 750 000

Չինաստան

Չինաստան

1 790 000 000

 

4.

6902209900

Հրակայուն աղյուսներ

Այլ հրակայուն աղյուսներ մետաղաձուլման վառարանի հատակի համար` կավահողի

50%-ից ավելի պարունակու-թյամբ

կգ

175 000

Թուրքիա Վրաստան

Թուրքիա Վրաստան

122 000 000

 

5.

6902100000

Հրակայուն աղյուսներ

50 զանգվ․ %-ից ավելի Mg-ի, Ca-ի կամ Cr-ի պարունակու-թյամբ, վերցրած առանձին կամ միասին, հրակայուն աղյուս մետաղաձուլման վառարանի պատերի համար

կգ

132 000

Թուրքիա Վրաստան

Թուրքիա Վրաստան

90 000 000

 

6.

7202210000

Ֆերոսի-լիցիում

Ֆերոսիլիցիում` 55%-ից ավելի սիլիցիումի պարունակու-թյամբ

կգ

1 450 000

Իրան

Իրան

1 000 000 000

 

7.

7207201500

Սև մետաղից նախա- պատրաստ-վածք

Պողպատե նախա-պատրաստվածք՝ ստացված անընդհատ ձուլման եղանակով, 130մմ

կամ 150 մմ հաստությամբ

(քառակուսի կտրվածքով), ածխածնի պարու- նակությունը 0,25%-ից

ավելի մինչև 0,6%

կգ

100 000 000

Իրան

Իրան

20 000 000 000

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

            25 478 595 000  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ