Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 142
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.10.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
19.09.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
19.09.2023
Дата вступления в силу
21.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 142

քաղ. Մոսկվա

 

 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կոլեգիան, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ համապատասխանաբար Արձանագրություն, Պայմանագիր) 16-րդ կետի 5-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկի մեթոդիկայի և նշանակման կարգի (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկի մեթոդիկա և նշանակման կարգ) 17-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է 2022 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 22-454 և 2022 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 22-556 գրություններով Հանձնաժողովի կողմից հարցմամբ պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) չներկայացնելու վերաբերյալ գործը:

Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով քննվող գործի փաստական հանգամանքները և սույն որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն ներկայացված՝ գործի քննության հարցերով հանձնաժողովի եզրահանգումները, Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ճանաչել գործի քննությունը դադարեցնելու համար հիմքերի բացակայությունը։

2. «Տուրինսկի ցելյուլոզաթղթային գործարան» բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Սվերդլովսկի մարզ, Տուրինսկի շրջան, քաղ. Տուրինսկ, Ձերժինսկու փող., տ. 2, ՊԳՀՀ 1026602268560, գրանցման ամսաթիվը՝ 2022 թվականի հոկտեմբերի 30-ը, ՀՎՆՀ 6656000051) (այսուհետ՝ «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ), ««ՏՈՒՐԱ» կառավարող ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Պերմի երկրամաս, քաղ. Պերմ, Մոնաստիրսկայա փող., տուն 43, ՊԳՀՀ 1165958079121, գրանցման ամսաթիվը՝ 2016 թվականի մայիսի 10-ը, ՀՎՆՀ 5902036371) (այսուհետ՝ ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ), ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ գլխավոր տնօրեն հանդիսացող Դ.Ս. Ռուսակովի գործողությունները (անգործությունը), որոնք արտահայտվել են Հանձնաժողովի հարցմամբ տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու ձևով, ճանաչել Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտում, որի համար պատասխանատվությունը նախատեսված է Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով։

3. Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետին և Տուգանքների հաշվարկի մեթոդիկայի և նշանակման կարգին համապատասխան՝ հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայությունը, (Հանձնաժողովի կողմից Գործերի քննության կարգին համապատասխան Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացրած, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացրած ճանաչված իրավաբանական անձի կողմից առաջին անգամ տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նշանակել հետևյալ տուգանքները՝

«Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ՝ 433 333 ռուսական ռուբլի 33 կոպեկի չափով.

««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ՝ 433 333 ռուսական ռուբլի 33 կոպեկի չափով.

Դ.Ս. Ռուսակովին՝ 26 641 ռուսական ռուբլի 67 կոպեկի չափով։

Սույն որոշմամբ սահմանված տուգանքները ենթակա են վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով (տուգանքների վճարման համար բանկային վավերապայմանները՝ ստացող՝ ՀՎՆՀ 7703516539, ՀԿՊԾ 770301001, միջշրջանային ֆինանսական ԴԳՎ (Ռուսաստանի ԴՀԾ-ի համար դ/հ 04951001610), ՀԿՏՀՌԴ 45380000, ստացողի բանկ՝ Ռուսաստանյան բանկի ֆինանսական բաժին // միջշրջանային ֆինանսական ԴԳՎ, քաղ. Մոսկվա, բանկային հաշվեհամար՝ 40102810045370000002, գանձապետական հաշվեհամար՝ 03100643000000019500, ԲՆԾ 024501901, ԲԴԾ 16111615000010000140):

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում պարտավորեցնել «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ին և ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ին Հանձնաժողով ներկայացնել 2022 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 22-454 և 2022 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 22-556 գրություններով հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը)՝ այդ գրություններով սահմանված կարգով։

5. Հանձնաժողովին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց տեղեկացնել հետևյալի անհրաժեշտության մասին.

ա) Տուգանքների հաշվարկի մեթոդիկայի և նշանակման կարգի 171 կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ամբողջությամբ վճարել Արձանագրության 16-րդ կետով նախատեսած տուգանքները՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ: Նշված ժամկետում տուգանքները չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է սույն որոշման հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ՝ Տուգանքների հաշվարկի մեթոդիկայի և նշանակման կարգի 18-րդ կետին համապատասխան:

բ) Գործերի քննության կարգի 45-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 3-րդ կետում նշված տուգանքների վճարման մասին սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում:

6. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾԵ

վրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի սեպտեմբերի 19-ի

թիվ 142 որոշման

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 142 որոշման

 

Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության 10-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման առնչությամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 73/որոշ. որոշմամբ գործ է հարուցվել տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու վերաբերյալ (այսուհետ՝ գործ)՝ ««Տուրինսկի ցելյուլոզաթղթային գործարան» բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Սվերդլովսկի մարզ, Տուրինսկի շրջան, քաղ. Տուրինսկ, Ձերժինսկու փող., տ.2, ՊԳՀՀ 1026602268560, գրանցման ամսաթիվը՝ 2022 թվականի հոկտեմբերի 30-ը, ՀՎՆՀ 6656000051) նկատմամբ, և նշանակվել է դրա քննության հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա.Գ. Սուշկևիչ,

գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա.Ա. Կալիև,

գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամ՝ Ա.Բ. Աբդիլդաևա

Գործի քննությանը մասնակցած այլ անձինք՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներ (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն), որոնց իրավասության մեջ է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) կատարումը՝ Ժ.Բ. Սագդատ, Դ. Զաիրբեկ ուուլու և Մ.Ա. Ֆոկինա:

Որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկություններ (տեղեկատվություն) ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության ժամկետը երկարացվել է 60 աշխատանքային օրով, որի մասին կայացվել է 2023 թվականի փետրվարի 28-ի թիվ 27/որոշ. որոշումը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 23-րդ կետին համապատասխան՝ 2023 թվականի մայիսի 23-ին գործի քննության հանձնաժողովի նախագահ Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի քննության ավարտի մասին:

Գործի քննության արդյունքներով պարզվել է հետևյալը.

Հանձնաժողովը՝ 2022 թվականի հուլիսի 11-ի թիվ 33/որոշ. որոշման հիման վրա սկսած՝ գլանափաթեթներով կամ թերթերով թղթի անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրության շրջանակներում (այսուհետ՝ ուսումնասիրություն) մրցակցության վիճակի գնահատում անցկացնելու նպատակով, 2022 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 22-454 նամակով (այսուհետ՝ թիվ 22-454 նամակ) «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի հասցեին ուղարկել է անձանց խմբի մասին, գնումների, արտադրության, իրացման ծավալների, ապրանքների գների վերաբերյալ տեղեկությունների (տեղեկատվության) և այլ տեղեկությունների (տեղեկատվության) հարցում՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 26-ը Հանձնաժողով դրանք ներկայացնելու պահանջով։

Թիվ 22-454 գրությունն ուղարկվել է փոստային կապի օպերատորի՝ «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ) ծառայությունների ներգրավմամբ՝ պատվիրված փոստային առաքանիով՝ պատասխանողի գտնվելու վայրի հասցեով՝ 623903, Ռուսաստանի Դաշնություն, Սվերդլովսկի մարզ, Տուրինսկի շրջան, քաղ. Տուրինսկ, Ձերժինսկու փող., տուն 2, ծանուցմամբ, որին տրվել է թիվ 80086476639131 փոստային նույնականացուցիչը:

Համաձայն փոստային առաքանին հանձնելու մասին ծանուցման՝ այն հանձնվել է հասցեատիրոջը 2022 թվականի սեպտեմբերի 14-ին: Նշված տվյալները հաստատվում են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի «Պոչտա Ռոսիի» ԲԸ-ի պաշտոնական կայքի «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվությամբ՝ ըստ թիվ 80086476639131 փոստային նույնականացուցչի:

Սակայն «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ն Հանձնաժողովի հարցումով չի ներկայացրել թիվ 22-454 գրությամբ հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը)։

Այդ կապակցությամբ, Հանձնաժողովը «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի հասցեին ուղարկված 2022 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 22-556 գրությամբ (այսուհետ՝ թիվ 22-556 գրություն) հայտնել է այն մասին, որ թիվ 22-454 գրությամբ Հանձնաժողովի կողմից հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացված չեն, և «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ին տեղեկացրել է այդ տեղեկությունները (տեղեկատվությունը) մինչև 2022 թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ ներկայացնելու անհրաժեշտության մասին՝ դրանով իսկ երկարաձգելով դրանք ներկայացնելու ժամկետը։

Համաձայն փոստային առաքանին հանձնելու մասին ծանուցման՝ այն հանձնվել է հասցեատիրոջը 2022 թվականի հոկտեմբերի 11-ին: Նշված տվյալները հաստատվում են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի պաշտոնական կայքի «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվությամբ՝ ըստ 80081277999460 փոստային նույնականացուցչի:

Սակայն «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ն Հանձնաժողովի հարցումով այդպես էլ չի ներկայացրել թիվ 22-556 գրությամբ հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը)։

Այսպիսով, թիվ 22-454 և թիվ 22-556 գրություններով Հանձնաժողովի հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի կողմից ներկայացված չեն Հանձնաժողով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ ժամկետում (հաշվի առնելով դրա երկարաձգումը թիվ 22-556 գրությամբ)։

Պերմի երկրամասում Դաշնային հարկային ծառայության թիվ 17 միջշրջանային տեսչությունը 2023 թվականի հունվարի 12-ի թիվ 06-112/0090ծոհ նամակով տեղեկատվություն է ներկայացրել Հանձնաժողով՝ «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի և ««ՏՈՒՐԱ» կառավարող ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ) (Ռուսաստանի Դաշնություն, Պերմի երկրամաս, քաղ. Պերմ, Մոնաստիրսկայա փող., տ.43, ՊԳՀՀ 1165958079121, գրանցման ամսաթիվը՝ 2016 թվականի մայիսի 10-ը, ՀՎՆՀ 5902036371) հիմնադիր փաստաթղթերի վերաբերյալ, այդ թվում՝ քաղվածքներ Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից և նշված ընկերությունների կանոնադրությունները։

Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրում պարունակվող տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի անունից՝ առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձ է հանդիսացել ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ իրավաբանական անձը։

Միևնույն ժամանակ, իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրում պարունակվող տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ իրավաբանական անձի անունից՝ առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձ է հանդիսացել ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովը։

Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի իններորդ պարբերությանը համապատասխան՝ «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի անձանց խումբը դիտարկվում են որպես միասնական տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ), միևնույն ժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) վերաբերյալ Պայմանագրի XVIII բաժնի և Արձանագրության դրույթները տարածվում են «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի անձանց խմբի՝ «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի միասնական տնտեսավարող սուբյեկտի վրա և դրա նկատմամբ սահմանված չեն Արձանագրությամբ նախատեսված բացառիկ դեպքերը։

Արձանագրության 16-րդ կետի 7-րդ ենթակետի երկրորդ պարբերության համաձայն՝ պաշտոնատար անձ են համարվում կազմակերպչակարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավարները և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), տնտեսավարող սուբյեկտներ չհանդիսացող ոչ առևտրային կազմակերպությունների (շուկայի սուբյեկտների) աշխատակիցները, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միանձնյա գործադիր մարմինների լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) չհանդիսացող ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները։

 

Այսպիսով, ուսումնասիրվող ժամանակահատվածում Դ.Ս. Ռուսակովը ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի միանձնյա գործադիր մարմինն էր, ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ն՝ «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի միանձնյա գործադիր մարմինն էր, որի առնչությամբ Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի երրորդ և յոթերորդ պարբերությունների հիման վրա՝ ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը և ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ն՝ «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի հետ կազմում են անձանց մեկ խումբ։

Հանձնաժողովը 2023 թվականի փետրվարի 2-ին թիվ 14/որոշ. որոշմամբ գործով որպես պատասխանողներ ներգրավել է ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ն և դրա գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովին, ինչպես նաև հարցմամբ պահանջել է բոլոր պատասխանողներից համապատասխան տեղեկություններ (տեղեկատվություն)։ Նշված որոշումը 2023 թվականի փետրվարի 2-ի թիվ 22-43 գրությամբ ուղարկվել է «Պոչտա Ռոսիի» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքանիներով ծանուցմամբ, որոնք հանձնվել են 2023 թվականի փետրվարի 10-ին (««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80080981645045)), փետրվարի 14-ին (««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80080981645021)) և փետրվարի 17-ին («Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80080981645038))։

2023 թվականի փետրվարի 28-ին Հանձնաժողովը թիվ 27/որոշ. որոշմամբ կրկնակի տեղեկացրել է պատասխանողներին Հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 2-ի թիվ 22-43 գրությամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին: Նշված որոշումը 2023 թվականի մարտի 1-ի թիվ 22-106 գրությամբ ուղարկվել է «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների ներգրավմամբ՝ պատվիրված փոստային առաքանիներով ծանուցմամբ, որոնք հանձնվել են 2023 թվականի մարտի 10-ին (««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80081082316629)) և «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80081082316612), և մարտի 30-ին (««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80081082316605))։

2023 թվականի մարտի 23-ին Հանձնաժողովը թիվ 33/որոշ. որոշմամբ կրկնակի տեղեկացրել է պատասխանողներին Հանձնաժողովի հարցմամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին: Նշված որոշումը 2023 թվականի մարտի 27ի թիվ 22-162 գրությամբ ուղարկվել է «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների ներգրավմամբ՝ պատվիրված փոստային առաքանիներով ծանուցմամբ, որոնք հանձնվել են 2023 թվականի ապրիլի 4-ին (««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80081082316933)) և («Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80081082316926)), և ապրիլի 19-ին (««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80081082316919))։

2023 թվականի ապրիլի 18-ին Հանձնաժողովը թիվ 37/որոշ. որոշմամբ նորից տեղեկացրել է պատասխանողներին Հանձնաժողովի հարցմամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին: Նշված որոշումը 2023 թվականի ապրիլի 19-ի թիվ 22-181 գրությամբ ուղարկվել է «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների ներգրավմամբ՝ պատվիրված փոստային առաքանիներով ծանուցմամբ, որոնք հանձնվել են 2023 թվականի ապրիլի 25-ին («Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80086883621446)), ապրիլի 26-ին (««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80086883621439)) և մայիսի 4-ին (««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ին (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80086883621453))։

Համաձայն Արձանագրության 10-րդ կետի 7-րդ ենթակետի՝ Հանձնաժողովը հարցում է կատարում և տեղեկատվություն ստանում պետական կառավարման մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, իրենց գործառույթներն իրականացնող՝ անդամ պետությունների այլ մարմիններից և կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ այնպիսի գաղտնի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանումը վերահսկելուն ուղղված լիազորությունների կատարման համար:

Արձանագրության 13-րդ կետի համաձայն՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություններ անցկացնելիս Հանձնաժողովն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվությունը: Անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), ոչ առևտրային կազմակերպությունները, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ (դրանց պաշտոնատար անձինք), ֆիզիկական անձինք պարտավոր են Հանձնաժողովին՝ նրա պահանջով սահմանված ժամկետներում տրամադրել այն տեղեկությունները, փաստաթղթերը, տվյալները, պարզաբանումները, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովին՝ իր վրա դրված լիազորությունների հիման վրա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրության անցկացման կարգի (այսուհետ՝ Ուսումնասիրության անցկացման կարգ) 7-րդ կետի առաջին պարբերության համաձայն՝ ուսումնասիրություն անցկացնելու ընթացքում Հանձնաժողովն իրավասու է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գարծառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ անդամ պետությունների կազմակերպություններից գրավոր պահանջել այնպիսի տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, պարզաբանումներ, որոնք անհրաժեշտ են ուսումնասիրություն անցկացնելու համար, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, պարզաբանումներ։

Ուսումնասիրություն անցկացնելու կարգի 8-րդ կետի առաջին պարբերության համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ անդամ պետությունների մարմիններ կամ կազմակերպություններ պարտավոր են, ըստ հարցման, սահմանված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել իրենց վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները, այդ թվում նաև՝ գաղտնի տեղեկատվությունը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները։

Այսպիսով, Հանձնաժողովը, Ուսումնասիրություն անցկացնելու կարգին համապատասխան ուսումնասիրություն անցկացնելու շրջանակներում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտներ) կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելուն ուղղված իր լիազորությունները կատարելիս, առաջնորդվելով Պայմանագրի դրույթներով, «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ին հարցում է ներկայացրել համապատասխան տեղեկությունների (տեղեկատվության) վերաբերյալ։

Սակայն Հանձնաժողովի կողմից ուսումնասիրության ընթացքում հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ն չի ներկայացրել։

Գործի քննության շրջանակներում «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ն չի հայտնել իր համաձայնության (անհամաձայնության) մասին՝ իր գործողություններում առկա` Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման հատկանիշների վերաբերյալ դիրքորոշումը։

Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը համարում է, որ «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի գործողությունները (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ն հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Միության իրավունքի դրույթների պահպանման հնարավորություն է ունեցել, սակայն դրա պահպանման համար անհրաժեշտ և բավարար միջոցներ չի ձեռնարկել, ինչի կապակցությամբ կարելի է եզրակացնել այն մասին, որ «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ն Արձանագրության 13-րդ կետով արգելված գործողություններ (անգործություն) է թույլ տվել, այն է՝ Հանձնաժողովի հարցմամբ տեղեկություններ (տեղեկատվություն) չի ներկայացրել:

Գործի քննության հանձնաժողովի նիստերին «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել։

«Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի կողմից Հանձնաժողովին թիվ 22-454 և 22-556 գրություններով հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) տրամադրելուն խոչընդոտող հանգամանքներ չեն հայտնաբերվել:

««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ն՝ լինելով «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի միանձնյա գործադիր մարմինը՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 18-ը, ինչպես նաև Դ.Ս. Ռուսակովը՝ լինելով ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի միանձնյա գործադիր մարմինը նշված ժամանակահատվածում՝ ընկերության հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան հնարավորություն ունեին պահպանելու Միության իրավունքի դրույթները, սակայն ո՛չ ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ն, ո՛չ Դ.Ս. Ռուսակովը չեն ձեռնարկել անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ դրանք պահպանելու համար։ Շարադրվածին համապատասխան՝ կարելի է եզրահանգել, որ ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ն կատարել է գործողություններ (անգործություն), որոնցով խախտվել են Արձանագրության 13-րդ կետի դրույթները, այն է՝ չի ներկայացրել տեղեկություններ (տեղեկատվություն) Հանձնաժողովի հարցմամբ, իսկ Դ.Ս. Ռուսակովը չի ապահովել Հանձնաժողովի պահանջով սահմանված ժամկետում տեղեկություններ (տեղեկատվություն) ներկայացնելու հարցման կատարումը՝ դրանով իսկ խախտելով Արձանագրության 13-րդ կետի դրույթները։

Գործի քննության շրջանակներում ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովի համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանցից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։

Գործի քննության շրջանակներում ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ն և դրա գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովն իրենց գործողություններում Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման հատկանիշների առկայության փաստի հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում չեն ներկայացրել:

««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովի կողմից Հանձնաժողովին թիվ 22-454 և 22-556 գրություններով, որոնց պատճենները կցված են գործի քննության հարցերով հանձնաժողովի՝ ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովի հասցեով ուղարկված համապատասխան որոշումներին, պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) տրամադրելուն խոչընդոտող հանգամանքներ չեն հայտնաբերվել:

««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ն և դրա գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովը և (կամ) նրանց ներկայացուցիչները գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերին չեն մասնակցել, գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերի ամսաթիվը փոխելու միջնորդություն չեն ներկայացրել:

««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ն, դրա գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովը և (կամ) նրանց ներկայացուցիչները գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերին մասնակցության անհնարինության հարգելի պատճառի մասին տեղեկատվություն չեն ներկայացրել:

Գնահատելով գործով առկա ապացույցները՝ Հանձնաժողովը համարում է, որ «Տուրինսկի ՑԹԳ» ԲԸ-ի, ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովի մեղավորությունը հաստատվել է, իսկ նրանց գործողությունները (անգործությունը) իրավացիորեն որակվել են որպես Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտումներ:

 

Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների հաշվարկի մեթոդիկային և նշանակման կարգին (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկի մեթոդիկա և նշանակման կարգ) համապատասխան՝ տուգանքներ է նշանակում Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 10 000-ից մինչև 15 000 ռուսական ռուբլու չափով, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 10 000-ից մինչև 60 000 ռուսական ռուբլու, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150 000-ից մինչև 1 000 000 ռուսական ռուբլու չափով:

Տուրինսկի «ՑԹԳ» ԲԸ-ն, ««ՏՈՒՐԱ» ԿԸ» ԲԲԸ-ն և դրա գլխավոր տնօրեն Դ.Ս. Ռուսակովը Հանձնաժողովի կողմից հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով առաջին անգամ չեն ներկայացրել: Համաձայն տուգանքների հաշվարկի մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 2 հավելվածի՝ տուգանքների չափը հաշվարկելիս նշված հանգամանքը կարող է համարվել որպես պատասխանատվությունը մեղմացնող:

Տուգանքների հաշվարկի մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 1 և 2 հավելվածներով նախատեսված՝ պատասխանատվությունը մեղմացնող և պատասխանատվությունը ծանրացնող՝ տուգանքների չափի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող այլ հանգամանքներ չեն բացահայտվել:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան