Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 143
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.10.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
25.09.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
25.09.2023
Дата вступления в силу
26.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 143

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԿՈՆԿՐԵՏ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի «Էլեկտրոնային փաստաթղթերից և (կամ) կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում նավիգացիոն կապարակնիքում պարունակվող փաստաթղթերից տեղեկությունների կազմի մասին» թիվ 81 որոշմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց

1. Հաստատել Էլեկտրոնային փաստաթղթերից և (կամ) կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում նավիգացիոն կապարակնիքում պարունակվող փաստաթղթերից հետևյալ տեղեկությունների` կից ներկայացվող կառուցվածքները և ձևաչափերը՝

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող՝ ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայից վերցված տեղեկությունները.

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող՝ ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին ապրանքների, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ներմուծման, արտահանման և տարանցման վերաբերյալ եզրակացություններից (թույլատրագրերից) վերցված տեղեկությունները.

հաշիվ-ապրանքագրից (ինվոյսից) վերցված տեղեկությունները.

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերից վերցված տեղեկությունները.

Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) գրանցման մասին վկայականից վերցված տեղեկությունները.

կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում նավիգացիոն կապարակնիքում պարունակվող, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող այլ փաստաթղթերից վերցված տեղեկությունները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի

սեպտեմբերի 25-ի թիվ 143 որոշմամբ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող՝ ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին ապրանքների, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ներմուծման, արտահանման և տարանցման վերաբերյալ եզրակացություններից (թույլատրագրերից) վերցված տեղեկությունների

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: