Գլխավոր տեղեկություն
Номер
N 46-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.06.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.01.2024
Дата вступления в силу
12.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2024 թվականի N 46-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2196-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 974-Ա)

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախկին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի Արագածոտնի մարզի համայնք Աշտարակ գյուղ Կոշ 1-ին փողոց 56 շենք հասցեում գտնվող 13,0957 հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 23,406.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները և 563,72 քառ. մետր մակերեսով ինքնակամ կառուցված շինությունը (սեփականության վկայական N 07122023-02-0073) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

(2-րդ կետը փոփ. 27.06.24 N 974-Ա)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Գույք հանձնելու և ընդունելու մասին» N 2196-Ա որոշման 1-ին կետում «Կոշ համայնքում գտնվող 13,3845 հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող ընդհանուր 30,378.95 քառ. մ մակերեսով շենքերն ու շինությունները» բառերը փոխարինել «համայնք Աշտարակ, գյուղ Կոշ 1-ին փողոց 71 հասցեում գտնվող 0.235 հա հողամասը և դրա վրա գտնվող 305,7 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 13,6 քառ. մետր մակերեսով մազութի հորը, 27,9 քառ. մետր մակերեսով մազութի հորը և համայնք Աշտարակ, գյուղ Կոշ 1-ին փողոց 67 հասցեում գտնվող 0.0635 հա հողամասը և դրա վրա գտնվող 165,6 քառ. մետր մակերեսով ճաշարանը» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

(4-րդ կետը խմբ. 27.06.24 N 974-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ