Գլխավոր տեղեկություն
Номер
N 331-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.05.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.05.2024
Дата вступления в силу
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 331-Ա

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՍԵՐՅՈԳԻՆԱՅԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Վարդգես Գուրոյանից կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացի Քրիստինե Սերյոգինայի հասցեով ուղարկված սպորտային հագուստի (22 կգ ընդհանուր քաշով, 343 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել է 34 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. Քրիստինե Սերյոգինային` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

14.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ